• Latest news

Գիտնականները մշակել են ոտքերով միկրոբոտեր, որոնք կարող են շարժվել եւ դեղը պացիենտի օրգանիզմ հասցնել  (տեսանյութ)

12 մարտի, 2019  14:16

Կոռնելի համալսարանի գիտնականները ոտքերով միկրոբոտեր են մշակել, որոնք կարողանում են շարժվել եւ դեղն անմիջապես  պացիենտի օրգանիզմ հասցնել: Սարքը տեսանելի է մանրադիտակով.  երկարությունը 70 միկրոմետր է, ինչը փոքր է մարդու մազի հաստությունից:

Մասնագետներին հաջողվել է նանոմշակման բազմաաստիճան մեթոդիկա մշակել, որի միջոցով 10 սմ կրեմնիումային կոմպոզիտային թիթեղը մի քանի շաբաթում վերածվում է միլիոնավոր միկրոսկոպիկ ռոբոտների: Միկրոբոտի մարմնի հիմքում ընկած է ապակուց գերբարակ ուղղանկյուն կարկասը, որը պատված է կրեմինիումով: Դրա վրա տեղադրված են կառավարման եւ արեւային տարրրեր:

Միկրոբոտի ոտքի հաստությունը, որը պատրաստված է պլատինից եւ տիտանից՝ ընդհանուր 100 ատոմ է: Չնայած դրան՝ ամեն մի ոտքը զգալի ուժ ունի, քանի որ տանում է միկրոբոտի մարմինը, որի քաշը 8 անգամ գերազանցում  է նրա սեփական քաշին:

Սարքն աշխատացնելու համար հարկավոր է լազերի ճառագայթն ուղղել նրա արեւային տարրերի վրա. դրա շնորհիվ էլեկտրական հոսանք է առաջանում, թիթեղը կլայնանա  եւ միկրոբոտի ոտքը կծալվի: Հոսանքի բացակայության դեպքում, ոտքն ուղղվում է: Նման ոչ խորամանկ մեխանիզմն էլ ստիպում է ռոբոտին շարժվել:

Սարքը մարդու օրգանիզմ կարելի է «առաքել»  ներարկումների համար նախատեսված սովորական ասեղի միջոցով: Քանի որ լազերային ճառագայթումը չի կարող խորը ներթափանցել, սարքը դեռ աշխատում է եղունգի հաստության հյուսվածքի շերտի տակ:

Գիտնականները մտադիր են կատարելագործել իրենց մոդելը եւ այն սենսորներով լրացնել, վերահսկիչներով եւ ժամացույցով:

Կատարված աշխատանքի մասին զեկույցը ներկայացվել է Ամերիկյան ֆիզիկական հանրության APS March Meeting 2019 ժողովի ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել