Կոռնելի համալսարանի գիտնականները ոտքերով միկրոբոտեր են մշակել, որոնք կարողանում են շարժվել եւ դեղն անմիջապես պացիենտի օրգանիզմ հասցնել: Սարքը տեսանելի է մանրադիտակով. երկարությունը 70 միկրոմետր է, ինչը փոքր է մարդու մազի հաստությունից:
Մասնագետներին հաջողվել է նանոմշակման բազմաաստիճան մեթոդիկա մշակել, որի միջոցով 10 սմ կրեմնիումային կոմպոզիտային թիթեղը մի քանի շաբաթում վերածվում է միլիոնավոր միկրոսկոպիկ ռոբոտների: Միկրոբոտի մարմնի հիմքում ընկած է ապակուց գերբարակ ուղղանկյուն կարկասը, որը պատված է կրեմինիումով: Դրա վրա տեղադրված են կառավարման եւ արեւային տարրրեր:
Միկրոբոտի ոտքի հաստությունը, որը պատրաստված է պլատինից եւ տիտանից՝ ընդհանուր 100 ատոմ է: Չնայած դրան՝ ամեն մի ոտքը զգալի ուժ ունի, քանի որ տանում է միկրոբոտի մարմինը, որի քաշը 8 անգամ գերազանցում է նրա սեփական քաշին:
Սարքն աշխատացնելու համար հարկավոր է լազերի ճառագայթն ուղղել նրա արեւային տարրերի վրա. դրա շնորհիվ էլեկտրական հոսանք է առաջանում, թիթեղը կլայնանա եւ միկրոբոտի ոտքը կծալվի: Հոսանքի բացակայության դեպքում, ոտքն ուղղվում է: Նման ոչ խորամանկ մեխանիզմն էլ ստիպում է ռոբոտին շարժվել:
Սարքը մարդու օրգանիզմ կարելի է «առաքել» ներարկումների համար նախատեսված սովորական ասեղի միջոցով: Քանի որ լազերային ճառագայթումը չի կարող խորը ներթափանցել, սարքը դեռ աշխատում է եղունգի հաստության հյուսվածքի շերտի տակ:
Գիտնականները մտադիր են կատարելագործել իրենց մոդելը եւ այն սենսորներով լրացնել, վերահսկիչներով եւ ժամացույցով:
Կատարված աշխատանքի մասին զեկույցը ներկայացվել է Ամերիկյան ֆիզիկական հանրության APS March Meeting 2019 ժողովի ժամանակ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր