• Latest news

Հայտնաբերվել է նոր գեն, որը պատասխանատու է կրծքի ագրեսիվ քաղցկեղի առաջացման համար

13 մարտի, 2019  16:19

Քվինսլենդի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի գործընկերների հետ միասին հայտնաբերել են նոր գեն, որը պատասխանատու է կրծքի ագրեսիվ քաղցկեղի առաջացման համար։ Այդ գենը հայտնաբերվել է վիճակագրական մոտեցման շնորհիվ, որը թույլ է տալիս գտնել քաղցկեղի հետ կապված ոչ ակնառու գեները։

Ինչպես պարզաբանում են մասնագետները,  եթե մարդկանց խմբի մոտ քաղցկեղի նույն տեսակն է, նրանց ուռուցքների մոլեկուլյար կազմը կարող է զգալիորեն տարբերվել։ Պատճառը գեների տարբեր ակտիվությունն է։ Գիտնականները վերցրել են քաղցկեղով հիվանդների գենետիկ ինֆորմացիա երկու ակնհայտ առանձնահատկություններով՝ պացիենտների մեկ խմբում ցածր ակտիվությամբ, եւ մյուս խմբում՝ բարձր ակտիվությամբ։

Քաղցկեղով հիվանդների գենետիկ ինֆորմացիայի տվյալների շտեմարանից գիտնականներն առանձնացրել են հինգ գեն բարձր ակտիվությամբ։ Առավել հետաքրքիր էր CBX2 գենը։

Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ կանանց առողջ հյուսվածքների մեծ մասն ունի CBX2-ի ակտիվության ցածր մակարդակ։ Իսկ քաղցկեղի ագրեսիվ տեսակը ենթադրում է ակտիվության բարձր մակարդակ։ Բջջային գծերի փորձարկումներն ապացուցեցին, որ քաղցկեղի բջիջների աճը կարելի է արգելակել, եթե գենն «անջատվի»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել