• Latest news

Զարկերակային ճնշումն առանց դեղերի իջեցնելու 5 միջոց

9 հունիսի, 2014  21:48

Թեպետ դեղամիջոցներն իջեցնում են զարկերակային ճնշումը, դրանք կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ. օրինակ, ոտքերի ցավեր, գլխապտույտ եւ անքնություն։ «Զարկերակային ճնշումն իջեցնելու լավագույն միջոցը ճիշտ սնվելը, ավելի շատ շարժվելը եւ ազատ ժամանակ սթրեսի չենթարկվելն եւ վարդերից հոտ քաշելն է»,-ասել է դոկտոր Բարի Սիրսը Medical Daily –ին։ Զարկերակային ճնշումը կարելի է իջեցնել ոչ միայն դեղամիջոցներ ընդունելով եւ արեւից խուսափելով,  այլեւ հետեւյալ հինգ, առօրյա ոչ այնքան հայտնի սովորություններով։ 

1. Խորը շնչեք

Ինչքան էլ դա տրամաբանական է, բայց շնչառությունը բավականին ազդեցիկ մեթոդ է արյան ճնշումն իջեցնելու համար։ Դանդաղ շնչառական եւ մեդիտացիոն տեխնիկաները (ինչպիսին է յոգան) կարող են օգնել նվազեցնել սթրեսի հորմոնների ազդեցությունը, որոնք բարձրացնում են ռենինի մակարդակը. ռենինը երիկամների ֆերմենտ է, որը բարձրացնում է արյան ճնշումը։ «Նստեք մի հարմարավետ բազկաթոռի. Մարմինը հնարավորինս թուլացրեք։ Մի ձեռքը դրեք կրծքին, իսկ մյուսը որովայնին։ Հետեւեք, թե ինչպես է բարձրանում եւ իջնում Ձեր ձեռքը շնչելու եւ արտաշնչելու ժամանակ։ Զգացեք սեփական շնչառությունը»,-ասել է Լոս Անջելեսից սրտաբան, դոկտոր Ջոն Քենեդին։ Կրկնեք այս վարժությունը յոթ անգամ եւ դարձրեք այն սովորություն՝ ամեն առավոտ կատարելու համար։

2. Վայելեք արեւը

Արեւային պայծառ օրերն ոչ միայն բարձրացնում են մեր տրամադրությունը, այլեւ օգնում են վերահսկել մեր զարկերակային ճնշումը։ Investigative Dermatology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ արեւի ազդեցությունը կարող է փոխել ազոտական թթվի մակարդակը մաշկի եւ արյան մեջ՝ դրանով բարձրացնելով ճնշումը։ Սա նվազեցնում է ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման վտանգը։

3. Զբոսնեք

Վայելեք լավ եւ արեւոտ օրը եւ օրական 30 րոպե գնացեք զբոսնելու՝ աերոբիկ ֆիզիկական գործողություններ կատարելով։ Ըստ Քենեդու՝ սա կարող է նվազեցնել սիստոլիկ զարկերակային ճնշումը 4-9 նիշով։ Անգամ օրական տասը րոպե զբոսնելը կարող է դրական ազդեցություն ունենալ ճնշման վրա; Երբ արյան ճնշումը չի վերահսկվում, ապա խորհուրդ չի տրվում սովորական իզոմետրիկ վարժություններ կատարել։ Նման դեպքերում ավելի նախընտրելի է զբոսնելը, վազելը, հեծանիվ քշելը եւ լողալը։

4. Թեյ խմեք

Գիտնականները խորհուրդ են տվել օրական խմել ոչ թե մեկ, այլ չորս բաժակ թեյ։ Միլանում կայացած Հիպերտոնայի եվրոպական միության հանդիպման ժամանակ ներկայացված հետազոտությունը պարզել է, որ թեյ կամ սուրճ խմելուց խուսափող մարդկանց մոտ նկատվել են զարկերակային ճնշման եւ սրտի զարկերի հաճախականության ամենաբարձր ցուցանիշները։ Ամենից հաճախ թեյ խմած մարդիկ (օրական 1-4 բաժակ) ունեցել են սիստոլիկ եւ դիաստոլիկ զարկերակային ճնշման, ինչպես նաեւ սրտի զարկերի ամենացածր ցուցանիշները։

5. Երաժշտություն լսեք

Նախընտրած երաժշտություն լսելը ոչ միայն կբարձրացնի Ձեր տրամադրությունը, այլեւ կօգնի նվազեցնել զարկերակային ճնշումը։ Netherland Heart ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ երաժիշտների մոտ զարկերակային ճնշումը շատ ավելի ցածր է, քան մյուս մարդկանց մոտ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել