• Latest news

Ձայնը եւ լույսը կարող են գործիք դառնալ Ալցհեյմերի հիվանդության դեմ

16 մարտի, 2019  12:01

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուի գիտնականներին հաջողվել է ձայնի եւ լույսի օգնությամբ մկների ուղեղը «մաքրել» մարդու մոտ  Ալցհեյմերի հիվանդությունն առաջացնող  սպիտակուցներից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:

Ստրոբոսկոպները եւ թույլ աղմուկը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, կարող են օգտագործվել ուղեղային ալիքների ՝ գամմա ռիթմերի գեներացիայի համար, որոնք Ալցհեյմերի հիվանդության դեպքում վատթարանում են:

Փորձի ժամանակ նոր մեթոդը թույլ է տվել նվազեցնել ուղեղում պաթոգեն սպիտակուցների կուտակումը եւ բարելավել մկների կոգնիտիվ ընդունակությունները, որոնք տառապում են Ալցհեյմերի հիվանդությանը նմանվող վիճակից:

Տեսողական խթանումը արտահայտվել է վայրկյանում լույսի 40 թարթումներով, իսկ լոսղականը՝ նույն հաճակախանությամբ ձայնի ազդեցությամբ, այսինքն 40 հերց:

Լույսի եւ ձայնի ազդեցության դեպքում գիտնականները փոփոխություններ են նկատել կրծողների հիպոկամպում եւ գլխուղեղի  նախաճակատային կեղեւում: Նրանց մոտ նվազել են նաեւ տաու սպիտակուցների եւ ամիլոիդների պատճառով առաջացած գոյացությունները: Համարվում է, որ այդ միացությունները նեյրոդեգեներատիվ գործընթացներում կարեւոր դերերից մեկն են խաղում:

Ալցհեյմեր հիվանդությունը նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, դեմենցիայի ձեւերից մեկը: Պացիենտների մոտ երկարաժամկետ հիշողության կորուստ է տեղի ունենում, խոսքի եւ կոգնիտիվ գործառույթների խախտումներ են կատարվում: Հիվանդությունը դեռ անբուժելի է եւ վաղ թե ուշ հանգեցնում է մահվան:

Ներկայումս այդ հիվանդությամբ աշխարհում տառապում է 26 մլն մարդ եւ սպասվում է, որ 2050-ին դրանց թիվը 4 անգամ կավելանա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել