Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուի գիտնականներին հաջողվել է ձայնի եւ լույսի օգնությամբ մկների ուղեղը «մաքրել» մարդու մոտ Ալցհեյմերի հիվանդությունն առաջացնող սպիտակուցներից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:
Ստրոբոսկոպները եւ թույլ աղմուկը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, կարող են օգտագործվել ուղեղային ալիքների ՝ գամմա ռիթմերի գեներացիայի համար, որոնք Ալցհեյմերի հիվանդության դեպքում վատթարանում են:
Փորձի ժամանակ նոր մեթոդը թույլ է տվել նվազեցնել ուղեղում պաթոգեն սպիտակուցների կուտակումը եւ բարելավել մկների կոգնիտիվ ընդունակությունները, որոնք տառապում են Ալցհեյմերի հիվանդությանը նմանվող վիճակից:
Տեսողական խթանումը արտահայտվել է վայրկյանում լույսի 40 թարթումներով, իսկ լոսղականը՝ նույն հաճակախանությամբ ձայնի ազդեցությամբ, այսինքն 40 հերց:
Լույսի եւ ձայնի ազդեցության դեպքում գիտնականները փոփոխություններ են նկատել կրծողների հիպոկամպում եւ գլխուղեղի նախաճակատային կեղեւում: Նրանց մոտ նվազել են նաեւ տաու սպիտակուցների եւ ամիլոիդների պատճառով առաջացած գոյացությունները: Համարվում է, որ այդ միացությունները նեյրոդեգեներատիվ գործընթացներում կարեւոր դերերից մեկն են խաղում:
Ալցհեյմեր հիվանդությունը նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, դեմենցիայի ձեւերից մեկը: Պացիենտների մոտ երկարաժամկետ հիշողության կորուստ է տեղի ունենում, խոսքի եւ կոգնիտիվ գործառույթների խախտումներ են կատարվում: Հիվանդությունը դեռ անբուժելի է եւ վաղ թե ուշ հանգեցնում է մահվան:
Ներկայումս այդ հիվանդությամբ աշխարհում տառապում է 26 մլն մարդ եւ սպասվում է, որ 2050-ին դրանց թիվը 4 անգամ կավելանա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր