• Latest news

Առաջին 5G վիրահատությունը. Վիրաբույժը ուղեղի վիրահատությունը կատարել է հեռախոսով

19 մարտի, 2019  09:32

Չինաստանում առաջին անգամ ուղեղի վիրահատություն են կատարել, որի ժամանակ վիրաբույժը եղել է պացիենտից 3 հազար կմ հեռավորության վրա:

China Global Television Network լրատվական պորտալը հայտնում է, որ վիրահատությունը կատարվել է մարտի 16-ին Սանյա քաղաքում: Վիրաբույժ Լինգ Ժիպեյը միացել է վիրահատարանում տեղադրված էկրաններին եւ հատուկ սարքերի միջոցով կարողացել պացիենտի ուղեղի մեջ տեղադրել ուղեղի խորը խթանման իմպլանտ՝ հատուկ չիպ, որն օգտագործվում է Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտի վիճակի որոշման համար:

Վիրահատությունը տեւել է մոտ 3 ժամ: Լինգ Ժիպեյը գործընթացը ղեկավարել է «ժամանակի իրական ռեժիմում»՝ բջջային հեռախոսով օգտվելով համացանցից:

«5G ցանցը թույլ է տվել խուսափել պատկերների կախվելուց կամ ուշ հայտնվելուց, որն ի հայտ է գալիս 4G-ով աշխատելու դեպքում»,- ասել է վիրաբույժը:

Վիրահատությունից հետո պացիենտը, ում անունը չի հրապարակվում, արագ ուշքի է եկել եւ ասել, որ իրեն լավ է զգում:

Նշենք, որ Պարկինսոնի հիվանդությունը դանդաղ զարգացող նեւրոլոգիական հիվանդություն է, որն առաջանում է նեյրոնների քայքայման եւ մահվան պատճառով: Պացիենտի ուղեղին հարմարվող չիպը թույլ է տալիս կառավարել եւ ճնշել հիվանդության բացասական ախտանշանները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել