15-ամյա դեռահասի ստամոքսից ավելի քան 10 կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել

19 մարտի, 2019  21:00

15-ամյա Քրիսթոն Քիմի ստամոքսում 10 կիլոգրամից ավելի քաշ ունեցող ուռուցք էր աճել։ Առողջական խնդիրներն սկսվել էին  անցած ամռանը, երբ դեռահասը սկսել էր սրընթաց քաշ կորցնել։ Մատներով շոշափման ժամանակ նրա փորը պինդ էր, ինչի հետեւանքով մանկաբույժը չբացառեց, որ հիվանդության պատճառը կարող է փորկապությունը լինել։ Համենայնդեպս, բժիշկն առաջարկեց լրացուցիչ բուժզննում կատարել եւ անալիզներ հանձնել, որոնց արդյունքներով Քրիսթոնի մոտ լիպոսարկոմա ախտորոշվեց։ Դա բավական հազվադեպ քաղցկեղային ուռուցք է, որը զարգանում է ճարպային բջիջներից։

Նորագոյացությունը լրջորեն խախտել էր ստամոքսի եւ աղիների աշխատանքը՝ խանգարելով սննդի մարսմանը, ինչի հետեւանքով տղան 15 կիլոգրամ նիհարել էր։ Վիրահատության ժամանակ պարզվեց, որ ուռուցքը մեծացել էր հսկայական չափերի, եւ դրա քաշը գերազանցում էր 10 կիլոգրամը։ Ընդ որում՝ այն միացած չէր ոչ ներքին օրգաններին, ոչ էլ արյունատար անոթներին։ Հենց դրա շնորհիվ էլ Քրիսթոնը ճառայաթային եւ քիմիաթերապիայի կարիք չունի։

Հաջող վիրահատությունից հետո պատանին արագ տեմպերով ապաքինվում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի