• Latest news

6 ամսական Արտաշեսի մոտ H1N1 գրիպ  է. նա դեռ վերակենդանացման բաժանմունքում  է

26 մարտի, 2019  18:10

Մասիսից 6 ամսական Արտաշեսը դեռ «Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում  է: Վերջերս նրա մոտ H1N1 գրիպ   էին հայտնաբերել, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես «խոզի գրիպ»: Նրա վիճակն այժմ կայուն ծանր են գնահատում:

«Արաբկիր» ԲԿ-ից բժիշկները NEWS.am Medicine-ի հետ զրույցում հաստատեցին, որ լաբորատոր հետազոտությունների համաձայն երեխայի մոտ H1N1 է եւ նրա վիճակն իսկապես ծանր է, սակայն ամեն դեպքում, վերջին շրջանում նրա վիճակը չի վատթարացել:

Փոքրիկի ծնողները՝ Գրիգոր եւ Տաթեւիկ Դանիելյանները, պնդում են, որ երեխան գրիպով հիվանդանոցում է վարակվել:

Ծնողների խոսքով՝ մարտի 4-ին երեխայի մոտ մրսածության նման ախտանիշներ կային: Թվում էր, որ ոչ մի լուրջ բան չկա, սակայն  բարդություններից խուսափելու համար նրան Մասիսի պոլիկլինիկայից Երեւան էին բերել:

Որոշ ժամանակ նա պառկած էր ընդհանուր հիվամդասենյակներից մեկում, սակայն ժամանակի ընթացքում նրա վիճակը վատթարացավ եւ մարտի 16-ին նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք՝ երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ:

Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ երեխայի մոտ իսկապես А H1N1 վիրուս  է, սա հաստատել է նրանց լաբորատորիան: Սակայն անհնար է հստակ ասել, թե որտեղ եւ երբ է նա վարակվել:

Ըստ մասնագետի՝ հիվանդանոցում գրիպով եւ ՍՇՎ-ով վարակվելու հավանականությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչպես է այնտեղ կազմակերպվել աշխատանքը: Սակայն պետք չէ մոռանալ նաեւ մարդկային գործոնի մասին, ինչպես նաեւ այն մասին, որ գրիպը եւ ՍՇՎ-ն փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով  եւ դրանցից այդքան էլ հեշտ չէ պաշտպանվել:

Մասնագետը նշեց, որ ցանկացած հիվանդանոցում օդակաթիլային վարակների փոխանցողներ կարող են դառնալ պացիենտների բարեկամները, որոնք գալիս են նրանց այցելության: Եթե նրանցից որեւէ մեկը հիվանդ լինի, հիվանդանոցում այլ մարդիկ կարող են նրանից վարակվել եւ դա կանխելը բավականին դժվար է: Հիվանդանոցում այցելությունները սահամանփակելը նույնպես հեշտ չէ:

Մասնագետի կարծիքով, Հայաստանի հիվանդանոցներում ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը բավականին լավ  է կազմակերպված, հակառակ դեպքում գրիպի սեզոնին հիվանդացությունը շատ ավելի բարձր կլիներ:

«Ձմռանը, երբ հիվանդների թիվը բավականին մեծ էր, հիվանդանոցներում բարեհաջող կանխում էին այդ հիվանդությունների տարածումը եւ դա, իմ կարծիքով, լուրջ ձեռքբերում է», - նշեց Լիանա Թորոսյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել