• Latest news

Կինը հիվանդանոց է եկել երիկամային քարերի կասկածանքով եւ տուն է գնացել նորածին դստեր հետ

12 ապրիլի, 2019  13:10

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Շրիվփորթ քաղաքից 19-ամյա Գրեյս Մաունը հիվանդանոց է եկել երիկամներում քարերի գանգատով եւ երեխա է ծնել: Գրեյսը շատ կանանցից մեկն է, որոնք մինչեւ ծննդաբերությունը իրենց հղիության մասին չեն կասկածել:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ Գրեյսը եւ նրա 20-ամյա ամուսին Բրայսոնը այդ օրը ընկերների հետ ընթրում էին: Ավելի ուշ կինը գանգատվել է փորի կտրուկ ցավից, եւ զույգը որոշել է դիմել անհետաձգելի օգնության բաժանմունք:

«Ես մտածեցի՝ լավ, երեւի քո երիկամներում քարեր կան, ամեն ինչ լավ կլինի»,- պատմել է ամուսինը:

Սակայն շուտով կնոջ ջրերը գնացել են, եւ նա աղջիկ է ծնել:

Գրեյսը հիշում է, որ մինչեւ դա հակաբեղմնավորման հաբեր է խմել, եւ հղիանալ չէր պլանավորում: Նրա խոսքով՝ իր մոտ հղիությանը հատուկ ոչ մի ախտանշան չի եղել՝ ո՛չ առավոտյան թուլություն եւ սրտխառնոց, ո՛չ որոշակի մտերքների ձգտում: Ավելին՝ այս ամբողջ ժամանակ նրա մոտ դաշտանը կանոնավոր ընթացել է: Նա միայն մի փոքր գիրացել էր, սակայն դրան նշանակություն չի տվել:

Պատանի ծնողների համար երեխայի հայտնվելն անսպասելիություն էր: Հիմա նրանք GoFundMe քրաուդֆինգի միջոցով փող են հավաքում նորածնի համար անհրաժեշտ ամեն ինչ գնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել