• Latest news

Գիտնականները գտել են ցրված սկլերոզի հայտնաբերման նոր մեթոդ

13 ապրիլի, 2019  23:42

ՌԳԱ Սիբիրի բաժանմունքի Կրասնոյարսկի գիտական կենտրոնի գիտնականները՝ Հիմնարար բժշկության եւ քիմիական կենսաբանության ինստիտուտի եւ Վ. Ֆ. Վոյնո-Յասենեցկու անվան պետական բժշկական համալսարանի գործընկերների հետ միասին ներկայացրել են ցրված սկլերոզի ախտորոշման եզակի տեխնոլոգիա: Նոր մեթոդն այսօր կիրառվողներից ավելի արագ է եւ ավելի էժան: Ախտորոշում կատարելու համար բավական է պացիենտից ընդամենը մեկ անգամ արյուն վերցնել:

Միտքն այն է, որ ապտամերներն ու լուսարձակող սպիտակուցներն ինքնուրույն են գտնում արյան մեջ հիվանդության մարկերները: Ապտամերները կարճ միաշղթա օլիգոնուկլեոտիդներ են, որոնք կարող են մեծ արդյունավետությամբ եւ յուրահատկությամբ կապվել տարբեր բնույթի մոլեկուլների հետ: Այս դեպքում տեղի է ունենում կապ աուտոհակամարմինների հետ, որոնք կապված են ցրված սկլերոզի զարգացման հետ, եւ որոնք հարձակվում են նյարդային մանրաթելերի պաշտպանական միելինային թաղանթի վրա: Ակնառու դարձնելու համար ապտամերները նշել էին լուսարձակող սպիտակուցներով, որպեսզի մոլեկուլային թիրախը գտնելու գործընթացը եւ դրա հետ կապվելը մասնագետների համար աննկատ չման:

Այսօրվա դրությամբ՝ ցրված սկլերոզի ախտորոշման համար անցկացվում է ՄՌՏ եւ ողնուղեղային հեղուկի անալիզ: Ավելին՝ այս հետազոտությունների նշանակումը սովորաբար չափազանց ուշ է կատարվում, երբ հիվանդությունն իրեն զգացնել է տալիս ծանր ախտանշաններով: Իսկ նոր մեթոդը պարզ է, էժան եւ հասանելի, որի շնորհիվ հիվանդության մասին կարելի է իմանալ վաղ փուլերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել