• Latest news

Քաղցկեղով հիվանդ յուրաքանչյուր երրորդ պացիենտը գաղտնի բուժվում է խոտաբույսերով. հետազոտություն

16 ապրիլի, 2019  09:41

Օնկոլոգիական հիվանդություններով պացիենտներից շատերը փորձում են զբաղվել ինքնաբուժմամբ՝ ավանդական բուժումը համադրելով այլընտրաքայինի հետ: Խնդիրն այն է, որ այլընտրանքային բժշկության դեղամիջոցները կարող են բացասաբար ազդել ստանդարտ բժշկության արդյունքների վրա, նախազգուշացնում են մասնագետները:

Տեխասի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ քաղցկեղով հիվանդ յուրաքանչյուր երրորդ պացիենտը դիմում է այլընտրանքային բժշկությանը՝ այդ մասին չհայտնելով իր բուժող բժշկին: Նման պացինետների շրջանում ապրելիության ցուցանիշներն ավելի ցածր են, քան նրանց շրջանում, ովքեր անում են միայն բուժող բժշկի ասածները:

Այս եզրակացությունները կատարվել են ավելի քան 3000 քաղցկեղով հիվանդների հարցման արդյունքներով: Պարզվել է, որ 33 տոկոսն ինքնուրույն բուժման ծրագրի մեջ է ներառել խոտաբույսային հավելումներ, բժշկական մարիխուանա, պարբերական մեդիտացիա, հատուկ սննդակարգեր եւ այլն: Նրանց 29 տոկոսը այս փաստը բուժող բժշկից գաղտնի է պահել (առավել հաճախ դա արել են կանայք եւ երիտասարդները):

Մասնագետների խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե խոտաբույսերի հավաքածուի մեջ կոնկրետ ինչ է պարունակվում, եւ դրանք ինչպես են գործում: Որոշ հավելումներ ամենատարբեր բաղադրամասերի խառնուրդ են: Բայց եթե անգամ բաղադրությունը հայտնի է, մասնագետները խորհուրդ են տալիս ճառագայթային թերապիայի կուրսի ժամանակ խուսափել ցանկացած հավելման ընդունումից: Անհնար է կանխատեսել, թե հավելումներն ինչպես կանդրադառնան բուժման արդյունքների վրա: Օրինակ՝ հայտնի է, որ հակաօքսիդանտների բարձր մակարդակները նվազեցնում են ճառագայթային թերապիայի արդյունավետությունը:

Իսկ ահա յոգայով զբաղվելը եւ մեդիտացիան, հակառակը, քաղցկեղով հիվանդներին ցուցված են: Դրանք նվազեցնում են սթրեսի մակարդակը, ցավերը եւ տագնապայնությունը: Մնացյալ ամեն ինչը՝ հատուկ սննդակարգեր եւ խոտաբույսերի հավաքածուներ, կարող են մեծացնել սովորական դեղերի տոքսիկությունը կամ դրանք պակաս արդյունավետ դարձնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել