• Latest news

 Մարիխուանայի սիրահարների վրա անեստեզիայի սովորական դոզաները չեն ազդում. գիտնականներ

16 ապրիլի, 2019  20:23

Մարիխուանայի սիրահարների վրա անեստեզիայի սովորական դոզաները չեն ազդում, նշում է Կոլորադոյից հետազոտական խումբը:

Անցկացված հետազոտության համաձայն՝ կանաբիս օգտագործող անձանց վիրահատության ժամանակ, անեստեզիայի սովորական դոզաները կարող են մի քանի անգամ գերազանցվել, քանի որ նրանց օրգանիզմը վատ է ընդունում անեստեզիան:

Վերլուծելով 250 պացիենտների ցուցանիշները, որոնք վիրահատությունների կարիք են ունեցել, մասնագետները պարզել են, որ անեստեզիայի նորմալ դոզան այդքան արդյունավետ չի եղել այն դեպքում, եթե հիվանդները ամեն շաբաթ կամ ամեն օր մարիխուանա են օգտագործել:

Այսպիսով, այնպիսի  պրոցեդուրաների ժամանակ, ինչպիսին կոլոնոսկոպիան է, օպտիմալ անզգայացնող արդյունքի հասնելու համար, տվյալ կատեգորիայի պացիենտների համար 14 տոկոսով ավելի շատ ֆենտանիլ է պետք եւ 20 տոկոսով ավելի շատ միդազոլամ:

Ինչ վերաբերում է պրոպոֆոլին, ապա նրա դոզաները պետք է 3 անգամ գերազանցվեն:

Փորձագետները ուշադրություն են դարձնում ստացված տվյալներին, հաշվի առնելով այն, որո որոշ երկրներում այդ թվում ԱՄՆ մի շարք նահանգներում մարիխուանան օրինականացվել է:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of the American Osteopathic Association ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է