• Latest news

Նկարի շնորհիվ աղջկա աչքում 10 ուռուցք են գտել

18 ապրիլի, 2019  13:03

2-ամյա Գրեյսի Կորիգանը աչքի վիրահատություն է տարել այն բանից հետո, երբ նրա աչքում 10 քաղցկեղային ուռուցք էին գտել:

Ռետինոբլաստոման՝ աչքի քաղցկեղը աղջկա մոտ հայտնաբերել էին լուսանկարների շնորհիվ, որը արել էր նրա մայրը: Մի անգամ դեռ 2016-ին նայելով աղջկա նկարները՝ 38-ամյա Էլլի Սմիթը ուշադրություն էր դարձրել, որ նրա աչքը տարօրինակ ձեւով փայլում է: Զարմանալով՝ նա նորից լուսանկարել է աղջկան: Նոր լուսանկարում աղջկա աչքը նույն տեսքն ուներ, ինչ մնացած նկարներում:

Անհանգստանալով կինը երեխային ցույց  է տվել բժշկին: Պարզվել է, որ կնոջ կողմից լուսանկարում նկատված «ճառագայթումը» եղել է ռետինոբլաստոմա, որին բաժին է ընկնում քաղցկեղի դեպքերի մոտ 3 տոկոսը եւ որը երեխաների մոտ առաջանում է մինչեւ 15 տարեկանը: Լսելով այն մասին, որ նրա 2-ամյա աղջիկն աչքի քաղցկեղ  ունի, Էլլին ցնցվել է եւ լաց եղել:

Սակայն ապրումներին վրա չի կարելի ժամանակ ծախսել: Աղջկան ստիպված են եղել տեղափոխել Ֆիլադելֆիայի ակնաբուժական  կենտրոն: Այնտեղ աչքի հեռացման վիրահատություն են կատարել.  աչքում 10 ուռուցք  է եղել եւ աչքը հնարավոր չէր փրկել:

Երկու շաբաթ անց աղջիկը սկսել էր քիմիաթերապիայի կուրս անցնել:

Բուժումը բարեհաջող էր անցել եւ հիվանդությունը նահանջել  էր:

Մոր խոսքով՝ ի սկզբանե Գրեյսիի  համար շատ դժվար էր, բայց այժմ նա 5 տարեկան է եւ նա սովորել է պրոթեզին, ակտիվ այցելում է դպրոց եւ մանկական միջոցառումներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել