• Latest news

Հազվագյուտ հիվանդության պատճառով կնոջ լնդերը ելակի են նմանվել

18 ապրիլի, 2019  14:06

Ծագումով Իրանից 42-ամյա կինը բախվել է հազվագյուտ հիվանդության հետ, որը բժիշկներին ցնցել է:

Ըստ New England Journal of Medicine-ում հրապարակված հոդվածի՝ կինը, ում անունը չի հրապարակվում, ուռած լնդեր է ունեցել, որոնք արտաքուստ ելակի էին նման: Հիվանդը պատմել է, որ 6 շաբաթվա ընթացքում նրա լնդերի չափերը մեծացել են, քթից արյունահոսություն է սկսվել, իսկ դեմքին խոցեր են հայտնվել:

Բժիշկներն ախտորոշել են «ելակային գինգիվիտ» (strawberry gingivitis):

Լնդերի հյուսվածքային բջիջների բուռն աճը սովորաբար լնդերի հիպերպլազիայի հետեւանք է: Այս հիվանդությունը կարող է կապված լինել բերանի խոռոչի վատ հիգիենայի կամ որոշակի դեղերի կողմնակի էֆեկտների հետ: Որոշ դեպքերում լնդերի հիպերպլազիայի հեռացման համար պահանջվում է վիրաբուժական միջամտություն:

«Ելակային գինգիվիտը» չափազանց հազվադեպ է պատահում: Բժիշկները պարզել են, որ դրա պատճառը Վեգեների գրանուլեմատոզն է (պոլիանգիիտով գրանուլեմատոզ): Սա անոթների պատերի աուտոիմունային գրանուլեմատոզային բորբոքում է, որն առնչվում է մանր եւ միջին արյունատար անոթներին:

Իրանի Բժշկական գիտությունների համալսարանի (Թեհրան) բժիշկները կնոջը նշանակել են ցիկլոֆոսֆամիդ եւ պրեդնիզոլոն: Քանի որ պացիենտն այլեւ բժիշկներին չի դիմել խորհրդատվության համար, բժիշկները տեղեկություն չունեն նրա առողջության ներկայիս վիճակի մասին:

Արտասովոր պացիենտի լնդերի լուսանկարները բժշկության աշխարհում իսկական սենսացիա են դարձել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել