• Latest news

Ծովախեցգետինների պատյաններից նյութը կարող է օգտագործվել նյարդերի վերականգնման համար․ հետազոտություն

22 ապրիլի, 2019  22:32

Նյարդերի վերականգնման նոր տեխնոլոգիան, որն օգտագործում է ծովախեցգետինների պատյաններից նյութը, հույս է ներշնչում քրոնիկ ցավերով, դաստակային խողովակի համախտանիշով (այսպես կոչված՝ թունելային համախտանիշ) եւ նյարդերի հետ կապված այլ խնդիրներ ունեցող մարդկանց։ 

Western Sydney University-ի գիտնականները հետազոտությունների ընթացքում հաջողությամբ հասել են վնասված պերիֆերիկ նյարդերի վերականգնմանը՝ նվազագույն կողմնակի ազդեցություններով։ Նրանք օգտագործել են անլար խթանիչ եւ վնասված նյարդերի վերականգնման համար բիոքայքայվող պատյան (նյարդերը խթանվում են եւ միաժամանակ վերականգնվում)։ Հարկ է նշել, որ նրանց առաջին անգամ հաջողվել է միաժամանակ լուծել այդ երկու խնդիրները։

Համակարգը մի տեղ հավաքելու հարցում գիտնականներին օգնել է խիտոզանը՝ նյութ, որը պարունակվում է խեցգետնակերպերի պատյանների մեջ։ Այդ նյութը ունի հատուկ հատկություններ, որոնք թույլ են տալիս առանց կարեր դնելու սոսնձել, կարկատել նյարդերի վնասված մասերը։

Խիտոզանից պատրաստվում է վնասված մասում որպես իմպլանտ դրվող հենքը, որը լազերով ամուր ամրացնում են նյարդին։ Հենքի ներսում տեղադրված է փոքրիկ ալեհավաք (ոսկե օղակ), որը սնուցվում է մագնիսական կոճից։

Համակարգի բոլոր նյութերը օրգանիզմի բջիջների համար ոչ տոքսիկ են եւ կենսաբանորեն համատեղելի։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է