• Latest news

Որքա՞ն երկար կարելի է պահել մթերքը եւ կարելի՞ է արդյոք ուտել, եթե այն ժամկետանց է

29 ապրիլի, 2019  09:56

Արդյոք պարտադի՞ր է ժամկետանց մթերքը թափել: Դրանցից որո՞նք է կարելի ուտել, իսկ որոնք՝ ոչ:

Ձու

Ձուն արտաքին ազդեցությունից պաշտպանված է կճեպով, որի շնորհիվ այն բավականին երկար է թարմ մնում, նույնիսկ եթե սառնարանում չպահվի, քանի որ բակտերիաները դրսից ձվի մեջ չեն թափանցում:

Կարելի՞ է արդյոք ձուն ուտել, եթե փաթեթի վրա նշված պիտանիության ժամկետն անցել է: Մասնագետներից ոմանք անվտանգ լինելը ստուգելու այսպիսի եղանակ են առաջարկում՝ եթե ձուն ջրի մեջ սուզվում է, ուրեմն կարելի է ուտել, իսկ եթե ջրի վրա լողում է, ապա ձվի մեջ օդ է անցել, եւ ձուն պետք է թափել:

Պանիր

Կարծիք կա, որ պանրի պինդ տեսակներն ուտելու համար անվտանգ են պահման ժամկետի լրանալուց հետո 6 շաբաթ, եթե սառնարանում են պահվում: Պանրի փափուկ տեսակները պիտանիության ժամկետը լրանալուց հետո կարելի է ուտել մինչեւ ընդհուպ մեկ շաբաթ, եթե փաթեը չի բացվել, իսկ եթե այն արդեն բացել եք, ապա ավելի քիչ: Փափուկ պանրի վրա սնկերի եւ բորբոսի առաջանալու դեպքում, այն չի կարելի օգտագործել:

Հաց

Սառեցված հացը կարելի է 6 ամիս պահել: Սենյակի ջերմաստիճանի պայմաններում հացի պահման ժամկետը շատ ավելի քիչ է. եթե հացի հոտը փոխվել է եւ բորբոս է առաջացել, այն պետք է թափել՝ անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ինչ ժամկետ է նշված:

Միս

Մսի պահման ժամկետի տեւողությունը կախված է տեսակից: Սառցախցիկում միսը կարելի է պահել շատ երկար, նույնիսկ տասնամյակներով: Սակայն սովորական սառնարանում եւ առավել եւս սառնարանից դուրս այն կարելի է շատ կարճ ժամկետով պահել:

Թռչնամիս

Նույնիսկ սառնարանում պահելու դեպքում հավի փափկամիսը չարժի սնունդի մեջ օգտագործել ավելի ուշ, քան պահման նշված ժամկետից մեկ օր հետո: Հում թռչնամսի մեջ կարող են լինել մեծ քանակությամբ բակտերիաներ, ներառյալ կամպիլոբակտերիա եւ սալմոնելա, որոնք բավականին արագ են բազմանում մինչեւ վտանգավոր մակարդակ՝ անգամ սառնարանում պահելու դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել