• Latest news

Ոտքերի ցավը քաղցկեղի ախտանշան է եղել. Բրիտանացի լրագրողը պատմել է, թե ինչպես են իր մոտ հայտնաբերել աղիների քաղցկեղը

2 մայիսի, 2019  10:52

Մենք ֆիլմերում եւ հեռուստահաղորդումներում հաճախ ենք տեսնում, որ բժիշկները, որոնք պացիենտին պետք է հայտնեն իր ախտորոշման մասին, նրա հետ միասին մտնում են կաբինետ եւ լուրջ տեսքով ասում. «Նստեք, խնդրեմ: Մենք պետք է ձեզ ինչ-որ բան հայտնենք»: Բրիտանացի լրագրող Ջերեմի Բոուենի հետ ամեն ինչ ամենեւին այդպես չի եղել:

Երբ նրան կոլոնոսկոպիա են կատարել, բժիշկներից մեկը էկրանին նայելով՝ մյուսին ուղղակի ասել է. «Հմմ, սա քաղցկեղի է նման»: Ջերեմի Բոուենը այս զրույցը լսել է, բայց հզոր անզգայացնողների ազդեցությամբ ամեն ինչ անմիջապես չի գիտակցել:

59-ամյա լրագրողը բժիշկների օգնությանն է դիմել ոտքերի եւ թիկունքի ցավերի գանգատներով: Պացիենտն այդ զգացողությունները նկարագրել է որպես «ցավ, որն առաջանում է գերծանրաբեռնվածության հետեւանքով»: Զննումը ցույց է տվել, որ իրականում նրա մոտ առկա էր աղիների քաղցկեղ:

Աղիների քաղցկեղի ախտանիշների մասին խոսելիս բժիշկները սովորաբար մի քանիսն են առանձնացնում, որոնց մեծ մասը կապված է մարսողության եւ արտաթորման հետ: Բայց լրագրողը փորի շրջանում ոչ մի ցավ կամ անհարամրություն չուներ, կղանքի հետ կապված եւս խնդիրներ չկային: Նրա մոտ ատիպիկ ախտանիշներ էին: Բժիշկների խոսքով՝ բորբոքային պրոցեսները կարող են արտահայտվել ախտանիշներով, որոնք հեռու են բորբոքման օջախից, ուստի ոտքերում կամ թիկունքում ցավը միանգամայն կարող են լինել օնկոլոգիական հիվանդության նշան:

Եթե մարդուն անհանգստացնում են վնասվածքների հետ չկապված ցավեր, մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի եւ համալիր հետազոտություն անցնել: Որոշ դեպքերում անգամ, առաջին հայացքից, անմեղ ցավը կարող է լինել լուրջ հիվանդության նախագուշակը: Եվ Ջերեմի Բոուենը իր դեպքի մասին պատմում է, որպեսզի այս մասին մարդկանց տեղեկացվածությունը մեծացնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել