• Latest news

Ծնողները հաճախ էլեկտրոնային ծխախոտ են ծխում անգամ ասթմայով երեխաների ներկայությամբ. հետազոտություն

8 մայիսի, 2019  22:36

Ծնողները հաճախ էլեկտրոնային ծխախոտ են ծխում իրենց երեխաների ներկայությամբ, անգամ եթե նրանք ասթմայով են տառապում: Նման ցնցող եզրակացության են եկել JAMA Pediatrics ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները:

Գիտնականների խոսքով՝ վեյփինգից ծուխը կարող է նույնքան վնասակար լինել եւ երեխաների եւ մեծերի համար, ինչպես եւ ծխախոտի ծուխը:

ԱՄՆ վիճակագրության համաձայն 2016-2017 թվականներին էլեկտրոնային ծխախոտից օգտվել է չափահաս բնակչության 4.4 տոկոսը:

Ծնողների շրջանում այդ ցուցանիշը բարձր է եղել՝ 4.9 տոկոս, իսկ ասթմայով երեխա ունեցող ծնողների շրջանում ավելի բարձր՝ 5.6 տոկոս:

Հետազոտության հեղինակ, Փորթլենդում Մայնի բժշկական կենտրոնից  Ջեննի Քարվիլը (Jenny Carwile)  նշում է, որ էլեկտրոնային ծխախոտ ծխող շատ մարդկանմց թվում է, որ շնչող աերոզոլը միայն անվտանգ ջրային գոլորշի է իրենից ներկայացնում, հետեւաբար նրանցից շատերն անգամ երեխաների ներկայությամբ են ծխում՝ տանը կամ մեքենայում: Մասնագետների խոսքով՝ նման ծնողներին ծխի վնասի մասին գրագետ տեղեկատվություն ստանալու լուրջ անհրաժեշտություն կա:

Ասթմայով երեխաների համար ռիսկերը նույնիսկ ավելի բարձր են, քանի որ հենց ծխախոտի ծուխն է համարվում ասթմայի զարգացման վտանգներից մեկը եւ նման ծուխը շնչելը ավելի շատ կվատթարացնի երեխայի վիճակը:

Մասնագետները զգուշացնում են, որ էլեկտրոնային ծխախոտի աերոզոլը պոտենցիալ վտանգավոր բաղադրիչներ է պարունակում, այդ թվում ֆորմալդեգիդ, նիկոտին, ծանր մետաղներ եւ միկրոմասնիկներ»:

Եվ թեեւ էլեկտրոնային ծխախոտների համար հեղուկը նիկոտին չի պարունակում, ծխողի եւ շրջապատի մարդկանց  թոքերը ենթարկվում են բուրումնավետիչների ազդեցությանը:

Թեեւ դրանցից շատերը սննդում օգտագործման ժամանակ անվտանգ եմ համարվում, որոշ հետազոտություններ մատնանշում են, որ շնչելու ժամանակ դրանք կարող են վտանգավոր լինել թոքերի, անոթների եւ սրտի համար:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել