• Latest news

Սուսանակով կարելի է վարակվել նաեւ համբուրվելիս. հետազոտություն

11 մայիսի, 2019  21:52

Մշտապես համարվում էր, որ սուսանակը (գոնորեա) սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է, սակայն Monash University-ի եւ Melbourne Sexual Health Centre-ի (Ավստրալիա) գիտնականները պարզել են, որ սուսանակով կարելի է վարակվել նաեւ համբուրվելիս:

Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Sexually Transmitted Infections ամսագրում, լեզվով համբուրվելը կարող է դառնալ բերանաըմպանային (օրալ) սուսանակի փոխանցման միջոց, հատկապես նույնասեռական եւ բիսեքսուալ տղամարդկանց շրջանում:

Հետազոտողներն ուսումնասիրել են Melbourne Sexual Health Centre-ում ավելի քան 3 հազար նույնասեռական եւ բիսեքսուալ տղամարդկանց անկետաները, եւ նրանցից 6 տոկոսի մոտ օրալ սուսանակի դրական արդյունք էր առկա: Տղամարդիկ նշել են, որ վերջին 3 ամսում միջինը 4 զուգընկեր են ունեցել, որոնց հետ միայն համբուրվել են, 5՝ որոնց հետ համբույրներով սեքս է եղել, եւ մեկ զուգընկեր, որի հետ սեքս է եղել առանց համբուրվելու:

Պարզվել է, որ որքան շատ մարդիկ են մարդուն համբուրում, այնքան մեծ է կոկորդում սուսանակի զարգացման հավանականությունը՝ անկախ սեքսի առկայությունից: Այս տվյալները մարտահրավեր են նետում սուսանակի փոխանցման ճանապարհների մասին համընդհանուր ընդունված պատկերացումներին, որոնք գոյություն ունեին վերջին 100 տարիներին, նշել է հետազոտության առաջատար հեղինալ Էրիկ Չոուն:

Հիշեցնենք, որ սուսանակը վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով: Հարուցիչն է Neisseria gonorrhoeae բակտերիան: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ սուսանակը փոխանցվում է հեշտոցային, անալ կամ օրալ սեքսի ժամանակ ու կարող է վարակել սեռական օրգանները, ուղիղ աղին եւ կոկորդը:

Հանրային առողջապահության մարմինները մտահոգություն են հայտնում բուժման հանդեպ սուսանակի աճող ռեզիստենտության պատճառով: Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալների՝ սուսանակի մի քանի շտամներ արդեն կայուն են դարձել գոյություն ունեցող հակաբիոտիկների մեծամասնության նկատմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել