• Latest news

Խոզի մակաբույծ որդ կուլ տալը առողջարա՞ր է

16 հունիսի, 2014  19:02

Խոզի մակաբույծ որդի ձվեր պարունակով դեղամիջոց ընդունելու գաղափարը շատերի մոտ կարող է սրտխառնոց առաջացնել: Բայց քիչ չեն ապացույցներն առ այն, որ հատուկ աղիքային պարազիտների պատվաստում պահանջող հելմինթային թերապիան կարող է այնպիսի հիվանդություններ բուժել, ինչպիսիք են աղիքների բորբոքումը, ռեւմատոիդ արթրիտը, ցրված սկլերոզը, դիաբետը եւ աուտիզմը: Հելմինթային թերապիան առանձնակի մեծ թվով ջատագովներ է հավաքել այն բանից հետո, երբ մի խումբ հետազոտողների հաջողվեց խոզի մակաբույծ որդի գենետիկ կոդը կարդալ, տեղեկացնում է Medical Daily-ն։

Հելմինթային թերապիայի թիրախում մեծ ի մասամբ ավտոիմունային հիվանդություններն են: ճիշտ է` գենետիկ հակվածությունն այստեղ էլ մեծ նշանակություն ունի, այդուհանդերձ, գիտնականներից շատերը գտնում են, որ ավտոիմունային հիվանդությունները 21-րդ դարի անեծքն են, քանի որ հիգիենայի կանոնները պահպանելու մոլուցքի արդյունքն են հանդիսանում: Որքան հնարավոր է` մաքուր մնալով, մարդիկ սահմանափակ շփում են ապահովում մանրէների եւ վարակների հետ, որոնց օգնությամբ կարելի է վնասակար տեսակների դեմ բնական դիմադրողական համակարգ ձեւավորել:

Այս ամենի հիմքում «հիգիենայի հիպոթեզն» է, համաձայն որի ավտոիմունային հիվանդությունների հակվածություն ունեն հատկապես «մանրէազերծ» արեւմտյան երկրներում: Լուծումը, մասնագետների համոզմամբ, մեկն է. մարդու օրգանիզմը պետք է ծանոթ լինի այն հելմինթներին, կամ` մակաբույծներին, որոնք ժամանակին մեր նախնիների` տարբեր հիվանդությունների դեմ դիմադրողական համակարգն են ձեւավորել: Հիշյալ հելմինթներից մեկը խոզի մակաբույծ որդն է, որը, ճիշտ է, կարելի է նաեւ այլ կենդանիների մոտ հայտնաբերել, բայց ամենից շատ խտությամբ խոզի աղիքի մեջ է հանդիպում: Դրանք կարող են այլ կենդանատեսակների մոտ մահացու հիվանդություններ առաջացնել, բայց մարդու համար անվնաս են, քանի որ մեր օրգանիզմում շատ կարճ ժամանակ կարող են գոյատեւել:

Ի դեպ, մարդկային մակաբույծ որդը` Trichuris trichiura-ն, ավելի վնասակար է եւ բժշկության տեսանկյունից ոչ կիրառելի: Դրանք առկա են զարգացող երկրներում բնակվող շուրջ մեկ միլիարդ մարդկանց մոտ եւ դիզենտերիայի ու ֆիզիկական եւ մտավոր թերզարգացման կարող են հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել