Հանրածանոթ սննդային հավելումը կարող է աղիների քաղցկեղի պատճառ դառնալ. հետազոտություն

15 մայիսի, 2019  12:01

Հանրածանոթ սննդային հավելումը Е171 նանոմասնիկների հիմքի վրա՝ տիտանի երկօքսիդը, կարող է փոփոխություններ առաջացնել աղիների միկրոֆլորայում՝ դրանով իսկ նպաստելով բորբոքային հիվանդությունների եւ հաստ աղիի քաղցկեղի առաջացմանը։ Նման եզրահանգման են եկել Սիդնեյի համալսարանի գիտնականները գիտական այլ կազմակերպությունների գործընկերների հետ միասին։

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում, գիտնականները փորձել են  պարզել, թե ինչպես է տիտանի երկօքսիդն ազդում մկների աղիների վրա։ Պարզվել է, որ սննդային հավելումը ուղղակիորեն չի փոխում աղիքային մանրէների տեսակային կազմը, բայց ազդում է որոշակի գեների ակտիվության վրա, որոնք վերահսկում են լորձաթաղանթի վիճակը։ Ընդ որում՝ այն նպաստում է բակտերիալ թաղանթների ձեւավորմանը, որոնք հանգեցնում են բորբոքային եւ ուռուցքային հիվանդությունների։

Առայժմ գիտնականներն ուղղակի կապ չեն անցկացնում Е171 մասնիկների օգտագործման եւ կոնկրետ պաթոգեն պրոցեսների միջեւ մարդկանց մոտ։ Մասնագետները նշում են, որ չեն փորձում արգելել տիտանի երկօքսիդի կիրառումը, բայց կարծում են, որ անհրաժեշտ է հասնել սննդային հավելումների ավելի լավ կարգավորման՝ նանոմասնիկների եւ լրացուցիչ հետազոտությունների հիման վրա։

Նշենք, որ տիտանի երկօքսիդն օգտագործվում է սննդարդյունաբերության մեջ, որպեսզի մթերքներն ավելի սպիտակ լինեն։ Այն հաճախ ավելացնում են այնպիսի մթերքների մեջ, ինչպիսին են մայոնեզը, սոյայի կաթը, ծամոնը եւ այլն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի