• Latest news

«Մալայան» ԲԿ-ում միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել

24 մայիսի, 2019  16:23

Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի փաստով, որտեղ 10 պացիենտից 6-ի մոտ, որոնց մայիսի 8-ին արվել էր ներակնային ներարկում, տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել:

Քննչական կոմիտեից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ ոստիկանությունն է հարուցել քրեական գործը. «Մենք վարույթ ենք ընդունել, կատարում ենք փորձաքննություններ, եզրակացություններ դեռեւս չենք ստացել»:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Ապրանքների թողարկում կամ վաճառք, աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին:

Հիշեցնենք, որ 10 պացիենտից 6-ի մոտ, որոնց մայիսի 8-ին արվել էր ներակնային ներարկում Ս. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում, լուրջ խնդիրներ են առաջացել տեսողության հետ կապված, եւ նրանց վիրաբուժական միջամտություն է հարկավոր։  Եվս 2 պացիենտի աչքերը բորբոքվել էին եւ թարախակալվել, բայց նրանց հաջողվել է դեղերով օգնել, եւ վիրահատության կարիք չի առաջացել:

Սկզբում պնդում կար, որ պացիենտներին ներարկված դեղը, իբր, նախանական անալիզների համաձայն, վարակված էր աղիքային ցուպիկով. նույն ինֆեկցիան հայտնվել էր պացիենտների աչքերի մեջ եւ առաջացրել բորբոքում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ անհնար է մի քանի ժամում դեղամիջոցի բակտերիոլոգիական հետազոտություն անցկացնել եւ պարզել, թե դրա մեջ ինչ ինֆեկցիա կա, դրա համար ժամանակ է հարկավոր:

Հայտնի է նաեւ, որ պացիենտներին ներարկել են շվեյցարական «Ռոշ» ընկերության արտադրության «Ավաստին» (Avastin) դեղամիջոցը, որը, սակայն, նախատեսված չէ ակնաբուժության մեջ օգտագործելու համար: Մի քանի փորձագետների կարծիքով՝ բացառված չէ, որ ոչ իր նշանակությամբ դեղամիջոցի օգտագործումը կարող էր դառնալ տեղի ունեցածի պատճառը: Առավել եւս, որ անցյալում համանման իրավիճակ գրանցվել է նաեւ այլ երկրներում:

Առայժմ հայտի չէ, թե կոնկրետ ինչն է պացիենտների մոտ խնդիրներ առաջացրել՝ բուն դեղի՞ մեջ եղած ինֆեկցիան, դրա օգտագործո՞ւմը ոչ ըստ հրահանգի («օֆ-լեյբլ»), թե՞ դեղամիջոցը ներարկելիս հիգիենիկ նորմերին չհետեւելը:

Տեղի ունեցածի բոլոր հանգամանքները դեռեւս պարզվում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է