• Latest news

Ի՞նչը կարող է ստիպել պատվաստմանը դեմ արտահայտվողներին փոխել իրենց կարծիքը

25 մայիսի, 2019  17:09

Պատվաստմանը դեմ արտահայտվող մարդիկ երբեք չեն տեսել ծաղկախտի սպիներ կամ կարմրուկից կուրացած մարդկանց, դրա համար նրանց բավականին դժվար է հասկանալ պատվաստման ռիսկերը եւ առավելությունները, կարծում եմ Բրիգամ Յանգի համալսարանից ամերիկացի հետազոտողները:

Նրանց խոսքով՝ պատվաստմանը դեմ արտահայտվող շատ մարդիկ վերաիմաստավորում են իրենց կարծիքը, երբ հանդիպում են հիվանդություններ տարած մարդկանց հետ, որոնք հնարավոր էր կանխարգելել պատվաստման միջոցով:

«Պատվաստանյութերը սեփական հաջողության զոհ են դարձել: Դրանք այնքան արդյունավետ են, որ մարդկանց մեծամասնությունը երբեք չի տեսել պատվաստանյութով կանխվող հիվանդությունները: Մենք պետք է նորից մարդկանց ծանոթացնենք այդ հիվանդությունների վտանգների հետ», – ասել է հետազոտության առաջատար հեղինակ Բրայան Փուլը՝ միկրոկենսաբանության եւ մոլեկուլյար կենսաբանության ամբիոնի դոցենտը:

Vaccines ամսագրում հրապարակված հետազոտության մասնակիցներ են դարձել Պրովոյի քոլեջի ուսանողները, որտեղ պատվաստման ընդգրկումը երկրում ամենացածրն է:

Նախնական հարցման համաձայն՝ 574 ուսանողներից 491-ը կողմ է եղել պատվաստմանը, 83-ը՝ դեմ:

Բոլոր ուսանողներին պատահականորեն բաժանել են 2 խմբի. առաջին խմբի անդամներից յուրաքանչյուրը հարցազրույց է վերցրել պատվաստանյությով կանխվող հիվանդություն (օրինակ  պոլիոմելիտ) տարած մարդուց, իսկ երկրորդ խմբի ուսանողները՝ աուտոիմուն հիվանդություն ունեցող մարդուց:

Երկու խմբերը պետք է հարցվողներին 9 միանման հարցեր տային՝ հիվանդության տեսակի մանրամասները պարզելու համար:

Այսպիսով ուսանողուհին, որը հարցազրույց է վերցրել գոտեթրմորով՝ ջրծաղկի դժվար բուժվող հետեւանքով կնոջից, հիշում է.

«Ցավն այնքան ուժեղ էր, որ այդ կինը հայտնվել էր ցավի բուժման կլինիկայում, որտեղ նրա ողնաշարում ստերոիդների ներարկումներ էին արել: Ցավի դեմ միջոցները, անգամ ամենալուրջ, չէին վերացրել նրա ցավը: Կինը մի քանի ամիս չէր կարողանում դուրս գալ տանից»:

Մեկ այլ ուսանողուհի, որը հարցազրույց է վերցրել տուբերկուլյոզով հիվանդ տարեց կնոջից, պատմել է.

«Երբ ես լսում եմ, որ ինչ-որ մեկը հիվանդանում է, ես հասկանում եմ, որ ինքս էլ կարող եմ հիվանդանալ, եթե պատվաստում չանեմ»:

Հետազոտողները հայտնաբերել են, որ ուսանողների գրեթե 70 տոկոսը, որոնք հարցազրույց են վերցրել պատվաստանյութով կանխվող հիվանդությամբ մարդուց, իրենց դիրքորոշումը փոխել են պատվաստման օգտին:

Ընդհանուր առմամբ սովորողների 75 տոկոսը, որոնք դեմ էին պատվաստումներին, փոխել են իրենց վերաբերմունքը, ընդ որում 50 տոկոսը ամբողջությամբ անցել է նրա կողմնակիցների ճամբար:

Հետազոտողների խոսքով՝ հակապատվաստային տեղեկատվության դեմ պաքարելու փորձերը այնքան էլ հաջող չեն. ավելի ճիշտ է պատվաստմանը դեմ արտահայտվող մարդկանց, որոնք հիվանդացել են,  ցույց տալ, որ պատվաստանյութի միջոցով հնարավոր էր խուսափել դրանից:

Մարդիկ ավելի հեշտ են հասկանում իրենց սխալները, երբ տեսնում են, թե ինչ հետեւանքների են հանգեցնում հիվանդությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է