• Latest news

Տրամադրության հաճախակի փոփոխությունները կարող են 2-րդ տեսակի դիաբետի ախտանշաններ լինել

30 մայիսի, 2019  23:45

Շատ հիվանդություններ ազդում են ոչ միայն մարդու ֆիզիկական ինքնազգացողության, այլ նաեւ նրա տրամադրության վրա, եւ 2-րդ տեսակի շաքարային դիաբետն այդպիսի հիվանդություններից է։ Տրամադրության հաճախակի փոփոխություններն առանց լուրջ պատճառների կարող են լինել դիաբետի ախտանշաններ, ինչպես պնդում են մասնագետները։

2-րդ տեսակի դիաբետը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ հաճախ վատացնում է տեսողությունն ու վերքերի ապաքինումը։ Հաճախ այս հիվանդությունն ունեցող պացիենտները նշում են նաեւ ոտքերում եւ ձեռքերում ծակոցների եւ ընդարմացումների մասին։ Բայց այդ ամենը բնավ էլ միակ ախտանշանները չեն, որոնց հայտնվելու դեպքում հարկավոր է դիմել էնդոկրինոլոգին. եթե ձեր տրամադրությունը սկսել է հաճախ փոխվել, եթե դուք չարանում եք, վրդովվում կամ լալիս առանց լուրջ պատճառի՝ այդ ամենը նույնպես կարող է վկայել 2-րդ տեսակի դիաբետի մասին։

Տրամադրության հաճախակի փոփոխությունների պատճառը կարող է կապված լինել դիաբետի ընթացքի հետ. ուղեղին անհրաժեշտ է գլյուկոզա նորմալ աշխատանքի համար, եւ եթե այն դադարում է սովորական քանակությամբ ստանալ գլյուկոզան, դա հանգեցնում է մի շարք խախտումների, այդ թվում՝ տրամադրության անկումների։

Այսպիսով, եթե դուք ձեզ մոտ նկատել եք այս ախտանշանը, խորհուրդ է տրվում դիմել էնդոկրինոլոգին, որը կարող է հաստատել կամ հերքել դիաբետի առկայությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է