• Latest news

Հայաստանի 200 հազար քաղաքացիներին առաջին անգամ անվճար դեղեր կտրվեն

30 մայիսի, 2019  13:56

Հայաստանի 200 հազար քաղաքացիներին առաջին անգամ անվճար դեղեր կտրվեն:   

Մայիսի 30-ին Կառավարության նիստի ընթացքում հաստատված որոշման համաձայն` ընտանեկան նպաստի համակարգում ավելի քան 30 միավոր վաստակած ընտանիքների անդամներին (ընդհանուր առմամբ շուրջ 200 հազար մարդ) ամբուլատոր-պոլիկլինիկային ծառայությունների գծով անվճար դեղորայք կտրամադրվի՝ դեղերի հիմնական ցանկից:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ դեղերը կտրվենն 1,1 մլրդ դրամի շրջանակներում, որոնք նախատեսված են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական ծառայություններ միջոցառումների գծով:

Բացի դրանից, պետությունը սուբսիդավորելու է քաղաքացիների հիպոֆիզար գաճաճության եւ հեպատիտ C-ի բուժման ծախսերը: Նախատեսվում է, որ ծրագիրը կսկսվի 2020-ից, սակայն նախարարը չբացառեց, որ պետական գնումների ընթացքում տնտեսված միջոցների շնորհիվ հեպատիտ C-ի բուժումը կսուբսիդավորվի այս  տարվանից:

Ընդհանուր առմամբ հիպոֆիզար գաճաճության բուժման սուբսիդավորման համար նախատեսվում է 90 մլն դրամ հատկացնել, հեպատիտ C-ի համար՝ 85 մնլն րամ:

Թորոսյանը տեղեկացրեց նաեւ, որ 2019 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ցուցանիշների վերլուծությունը բժշկական եւ սոցիալական ծառայությունների ոլորտում 14.3 աճ է հայտնաբերել: Նախարարի խոսքով, դա հիմնականում պայմանավորված է առողջապահության ոլորտի բյուջեի աճով, ինչպես նաեւ ստվերային տնտեսության դեմ պայքարով:

Թորոսյանը հայտնեց, որ չնայած ենթակառուցվածքների զարգացման համար լրացուցիչ միջոցների ուղղման կարեւորությանը, չպետք է մոռանալ մարդկային կապիտալի զարգացման մասին, ինչը ապագայում տնտեսական կայունության երաշխիք է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել