• Latest news

42-ամյա կնոջ հալյուցինացիաների եւ մղձավանջների պատճառը նրա ուղեղում բնակություն հաստատած մակաբույծներն էին (ֆոտո)

31 մայիսի, 2019  10:44

Անցած տարեսկզբին 42-ամյա Ռեյչլ Փալման Նյու Յորքից սկսեց տարօրինակ զգացողություններ ունենալ. նրան անհանգստացնում էին գիշերային մղձավանջները, անքնությունը, ավելին, նա չէր վերահսկում իր գործողությունները եւ մոռանում էր, թե որտեղ է գտնվում։

Այս ախտանշանները նա մի քանի անգամ ներկայացրեց հիվանդանոցում, բայց ոչ ոք չկարողացավ ճիշտ ախտորոշում կայացնել։

Հիվանդանոց հերթական այցելության ժամանակ որոշվեց ՄՌՏ անել. հետազոտությունը ցույց տվեց, որ ամերիկուհին ուղեղի ձախ հատվածում ուռուցք ունի՝ ոչ մեծ գնդի չափով։ Ջոնաթան Ռասուլիի՝ Մաունթ Սինայ հիվանդանոցի Իքանի բժշկական դպրոցի նեյրովիրաբուժական բաժանմունքի գլխավոր բժշկի խոսքով՝ գոյացությունը գտնվում էր ուղեղի այն հատվածի կողքին, որը պատասխանատու էր խոսելու եւ գործողությունների համար։ Բժիշկները Փալմային տեղեկացրին, որ նա քաղցկեղ ունի, որը պահանջում է վիրաբուժական միջամտություն եւ քիմիաթերապիա։

Ամերիկուհուն ուղարկեցին վիրահատության, որի ժամանակ վիրաբույժները նրա ուղեղում հայտնաբերեցին օտարածին մարմին ենթադրյալ ուռուցքի տեղում։ Այն նման էր լորի ձվի, եւ բացելու ժամանակ դրանից փոքրիկ ժապավենաձեւ որդ դուրս եկավ։

Հիվանդությունների վերահսկման կենտրոնների տվյալներով՝ կինը հիվանդացել էր նեյրոցիստիցերկոզով, որը առաջ է բերում էպիլեպսիա։ Վիրաբույժ Ռասուլին նշել է, որ այս խնդրով ԱՄՆ-ում ամեն տարի հոսպիտալացվում է մոտ հազար մարդ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է