• Latest news

Օրական քանի՞ քայլ պետք է կատարել վաղ մահվան հավանականությունը կրճատելու համար

5 հունիսի, 2019  11:00

Ընդունված կարծիքի համաձայն՝ վաղ մահվան հավանականությունը կրճատելու համար անհրաժեշտ է օրական կատարել 10 հազար քայլ: Սակայն Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները համոզված են, որ առողջության պահպանման համար կարելի է սահմանափակվել ավելի ցածր ցուցանիշներով:

Հետազոտությանը մասնակցելու համար ներգրավվել է 62-ից մինչեւ 101 տարեկան 16741 կին: Կամավորներին վերահսկել են 4 տարի: Բոլոր փորձարկվողները պետք է ոչ պակաս 7 օր անընդհատ կրեին թրեքերներ քայլերի քանակը եւ տեղաշարժման արագությունը չափելու համար: Դրանից բացի, նրանք մանրամասն պատմել են իրենց կենսակերպի, սնվելու սովորությունների եւ առողջական վիճակի մասին: Հետազոտությունների ամբողջ ժամանակահատվածում մահացել է 504 կին:

Պարզվել է, որ այն կանանց շրջանում, որոնք օրական կատարել են միջինը շուրջ 4400 քայլ, մահացության մակարդակը զգալիորեն ցածր էր նրանց համեմատությամբ, ովքեր կատարել են 2200 քայլ: Մահացության առավել ցածր մակարդակ է եղել նրանց շրջանում, ովքեր օրական կատարել են 7500 եւ ավելի քայլ, մինչդեռ լրացուցիչ առավելություններ չեն հայտնաբերվել նրանց շրջանում, ովքեր կատարել են 10 հազար քայլ:

Գիտնականները նշում են, որ ոչ մի գիտական ապացույց չկա, որ առողջության պահպանման համար օրական պետք է կատարել հենց 10 հազար քայլ: Այս թիվը 1960-ական թվականներին Ճապոնիայում իրականացված մարքեթինգային արշավի հետեւանք էր՝ ուղղված առաջին քայլաչափերի վաճառքին:

Գիտական աշխատանքը ներկայացվել է Journal of American Medical Association Internal Medicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել