• Latest news

Ինչի՞ն պետք է ամռանը ուշադրություն դարձնեն սրտի խնդիրներ ունեցող մարդիկ. պատմում է փորձագետը

5 հունիսի, 2019  14:00

Ամռանը շոգ եղանակին պրոֆիլակտիկ միջոցներին պետք է հատուկ ուշադրություն դարձնեն սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ: Նման կարծիքի է Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

Օդի բարձր ջերմաստիճանի դեպքում շոգին օրգանիզմն արձագանքում  է քրտնարտադրության միջոցով: Հավասարակշռությունը վերականգնելու համար միակ տարբերակը հեղուկի օտգագործումն է: Սովորական պայմաններում  առողջ մարդուն հարկավոր է ամեն օր 1 կգ-ի համար 30 մլ ջուր օգտագործել: Զելվեյանի խոսքով՝ շոգ եղանակին այդ քանակությունը պետք է  2-3 անգամ ավելանա:

«Մինչ այդ սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց դեպքում իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ նրանց համար հեղուկի օգտագործման սահմանափակումներ կան: Շոգին նրանց հարկավոր է դիմել բժշկի կոնսուլտացիայի, որպեսզի հասկանան, թե ինչպես կարելի է համակարգել ամռանը օգտագործվող հեղուկի քանակը», - ասաց նա:

Բացի այդ սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեցող մարդիկ  պետք է պարտադիր բուժող բժշկի հետ քննարկեն դեղամիջոցների դոզաները: Օրինակ՝ շոգին զարկերակային ճնշումը իջնում է, իսկ դա նշանակում է, որ զարկերակային հիպերտենզիայով հիվանդների բուժումը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով այդ գործոնը:

Զելվեյանի խոսքով՝ հարկավոր է նաեւ ուշադրություն դարձնել լիարժեք քնի գործոններին, ֆիզիկական ակտիվության նվազմանը, քանի որ ամռանը անգամ աննշան ֆիզիկական ծանրաբեռնվածությունից սրտի խնդիրներ ունեցող մարդը կարող է վատ ինքնազգացողություն ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է