Թենեսիի բնակիչ Օսթին ՄաքԳին քիչ է մնացել զրկվի մատից այն բանից հետո, երբ նրան կծել է բոժոժավոր օձը:
The Daily Mail-ը հաղորդում է, որ անտառում աշխատելու ժամանակ օձը կծել է Օստինի ձախ ձեռքի ցուցամատը:
Տղամարդը սակայն դրան ուշադրություն չի դարձրել եւ շարունակել է աշխատանքը: Սակայն 2 օր անց նրա մատը սկսել է ուռել եւ առողջական վիճակն այնքան է վատացել, որ Օստինին հոսպիտալացում է պահանջվել:
Բժիշկներին հաջողվել է նրա մատը փրկել անդամատումից, սակայն լիարժեք ապաքինման համար առնվազն 6 կամ 8 ամիս կպահանջվի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր