Աշխարհի լավագույն դիետան. Միջերկրյածովյան սննդակարգը օգտակար է լյարդի, սրտի եւ ենթաստամոքասային գեղձի համար

14 հունիսի, 2019  18:06

Միջերկրյածովյան դիետայի օգտակարության մասին բավականին վաղուց է խոսվում: Այժմ Բեն Գուրիոնի համալսարանի գիտնականները նշել են այդ դիետային հետեւելու եւս մի քանի պատճառ. պարզվել է, որ այն  օգնում է նվազեցնել լյարդում, սրտում, ենթաստամոքասային գեղձում եւ այլ օրգաններում ճարպի քանակը:

Journal of Hepatology-ում հրապարակված նոր հետազոտությունում ասվում է այն մասին, որ միջերկրյածովյան դիետային հետեւելը օգնում է ոչ միայն նիհարել, այլեւ ազատվել կենսականորեն կարեւոր օրգանների շուրջը ճարպի կուտակումներից, ինչը նկատելիորեն նվազեցնում է դիաբետի, բարձր ճնշման եւ սրտի խնդիրնրի ռիսկերը:

Մյուս դիետաները, ըստ գիտնականների, ներքին ճարպի կրճատման նման արդյունք չեն տալիս, թեեւ հենց ներքին ճարպից ազատվելը շատ ավելի կարեւոր է, քան պարզապես նիհարելը:

Հետազոտության շրջանակում մասնագետները հավաքել են  ավելորդ քաշով մի քանի հարյուր կամավորների խումբ, որպեսզի տեսնեն, թե ինչպես անցումը միջերկրյածովյան դիետային եւ առողջ սննդաբաժինների այլ տեսակներին կազդի նրանց առողջության վրա: Պարզվել է, որ բոլոր կամավորները, անցում կատարելով սնվելու դիետեիկ ձեւերին, միջինում 3 կգ-ով նիհարել են: Սակայն դրա հետ մեկտեղ մարդիկ, որոնք հետեւել են միջերկրյածովյան դիետային ազատվել են լյարդի, սրտի եւ ենթաստամոքսային գեղձի ճարպից  (10-ից մինչեւ 30 տոկոս), ինչի շնորհիվ  նրանց արյունատար համակարգի վիճակը զգալիորեն բարելավվել է, իսկ ինսուլինի նկատմամբ զգայունությունը բարձրացել:

Հետազոտության այլ մասնակիցների մոտ, որոնք սնվել են ոչ միջերկրյածովյան սկզբունքներով, նման փոփոխություններ չեն եղել, թեեւ նրանք նույնպես նիհարել են:

Հիշեցնենք, որ  միջերկրածովյա դիետան ենթադրում է մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենի, լոբազգիների, ընկույզների եւ սերմերի, ինչպես նաեւ զիթապտղի յուղի   օգտագործում: Ձվերն այդ սննդաբաժնում ընդհանրապես չեն օգտագործվում կամ չափավոր՝ շաբաթական 4 ձվից ոչ ավել:

Ձուկը կամ թռչնամիսը օգտագործվում են քիչ քանակությամբ, իսկ կենդանական մսի քանակը սահմանափակ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի