• Latest news

Բրիտանացի գիտնականները սուրճի նոր օգտակար հատկություններ են հայտնաբերել

27 հունիսի, 2019  19:40

Նոթինգհեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները  պարզել են, որ սուրճը կարող է խթանել կալորիաների այրումը։

Հետազոտության շրջանակում գիտնականներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են մուգ դարչնագույն ճարպային հյուսվածքի վրա, որը, հիշեցնենք, մեծ նշանակություն ունի նորածինների համար՝ օգնելով նրանց խուսափել հիպոթերմիայից։ Փորձին ներգրավվել է 9 մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 27 տարեկանը։ Մուգ դարչնագույն ճարպահյուսվածքի գործունեությանը հետեւելու համար մասնագետներն օգտագործել են ջերմատեսողական տեխնիկա։

Փորձի սկսվելուց 9 ժամ առաջ բոլոր կամավորները պետք է հրաժարվեին ալկոհոլից եւ կոֆեին պարունակող ըմպելիքներից, ինչպես նաեւ ֆիզիկական վարժություններ չկատարեին։ Հետո նրանք պետք է խմեին կամ սուրճ կոֆեինով, կամ ջուր։ Պարզվել է, որ կես ժամ հետո սուրճի ազդեցության տակ մուգ ճարպը սկսել է ինտենսիվորեն ջերմություն արտադրել, ինչը մատնանշում է կալորիաների այրվելու մասին։

Գիտնականները հույս ունեն, որ ստացված տվյալները կօգնեն պայքարել ճարպակալման եւ դիաբետի դեմ։ Օրինակ, մուգ ճարպի ակտիվատորները կարելի է ընդունել քաշի եւ գլյուկոզայի մակարդակը հսկելու նպատակով։ Ցանկացած դեպքում, մասնագետները մտադիր են շարունակել հետազոտությունները, որպեսզի պարզեն, թե կարող են արդյոք կոֆեին պարունակող մյուս ըմպելիքները հասնել նման արդյունքի, եւ մուգ ճարպի ակտիվացման մեջ դեր խաղում են արդյոք սուրճի մեջ պարունակվող մյուս նյութերը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է