• Latest news

Ռոբոտ լաբրադորը կարող է օգնել դեմենցիայով պացիենտներին

6 հուլիսի, 2019  10:30

Ռոբոտ լաբրադոր Tombot-ը, որը մշակել են կալիֆոռնիացի գիտնականները, կարող է աջակցել Ալցհեյմերի հիվանդությամբ եւ դեմենցիայի այլ ձեւերով պացիենտներին:

Reuters-ը փոխանցում է, որ ռոբոտը մարդու հպմանն արձագանքում է ինչպես իսկական շունը: Նա կարող է գլուխը տարուբերել մի կողմից մյուսը, շարժել պոչը: Իրական շարժումներն իրականացվում են ռոբոտի մեջ թաքցված 16 շարժիչների հաշվին:

Ռոբոտը նաեւ բազմաթիվ սենսորներ ունի, որոնք նրան թույլ են տալիս աձագանքել ձայնային հրամաններին եւ «հասկանալ», թե իրեն կոնկրետ ինչպես են հպվում՝ ակտիվորեն խաղում են, թե դանդաղ շոյում:

Սա աշխարհում ամենեւին առաջին ռոբոտ շունը չէ. դեռեւս հեռավոր 1999 թվականին Sony Corp ընկերությունը թողակել էր իր ռոբոտացված AIBO շունը, որը հագեցած էր առաջադեմ արհեստական ինտելեկտով, ինչի շնորհիվ իրեն պահում էր իսկական կենդանու նման:

AIBO-ն, ի տարբերություն Tombot-ի, արտաքուստ ռոբոտի էր նման: Tombot-ի մշակողների խոսքով՝ ողջ շան հետ արտաքին նմաությունը հնարավորություն է տալիս բարձրացնել մարդու եւ համակարգի շփման որակը: Սկզբնական փորձարկումները ցույց են տվել, որ նոր ռոբոտը բարելավում է պացիենտների տրամադրությունը: Կոմերցիոն տարբերակը պետք է թողարկվի հաջորդ տարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել