• Latest news

Հայաստանում հոմեոպատիան կբացառվի բժշկական մասնագիտությունների ցուցակից

8 հուլիսի, 2019  20:04

Հայաստանում հոմեոպատիան կբացառվի բժշկական մասնագիտությունների ցուցակից: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հոմեոպատիան կբացառվի բժշկական լիցենզավորված գործունեության ցանկից: Այդ կապակցությամբ որոշում կկայացվի՝ ինչ անել արդեն տրամադրված լիցենցիաների հետ: Թորոսյանի խոսքով՝ կամ կարելի է ժամանակ տալ հոմեոպատիայի կաբինետների վերապրոֆիլավորման համար կամ փակել դրանք:

«Հոմեոպատիան շառլատանություն է: Չի կարելի խաբել մարդկանց եւ նրանց բուժել շաքարավազով կամ հոսող ջրով»,- նշել է նախարարը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է