Առողջ ապրելակերպը նվազեցնում է դեմենցիայի զարգացման վտանգը. անգամ այդ հիվանդության նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությամբ ունեցող մարդկանց մոտ: Այս մասին նշվում է Էքսեթերի համալսաևանի մասնագետների նոր հետազոտությունում:
Նրանք վերլուծել են 60 եւ ավելի բարձր տարիքի 196 383 չափահաս եվրոապցիների տվյալները, որոնց մասին տեղեկատվությունը վերցրել են բրիտանական Բիոբանկից:
Մասնակիցներին ըստ դեմենցիայի զարգացման գենետիկ վտանգի բաժանել են 3 խմբի (բարձր, միջին եւ ցածր): Նաեւ ուշադրություն են դարձրել կենսակերպին (առողջ, միջանկյալ եւ ոչ առողջ) հիմք ընդունելով այն, թե ինչպես են մարդիկ սնվել, եղել են արդյոք ֆիզիկապես ակտիվ, ծխել են եւ խմել են արդյոք ալկոհոլ:
Դիտարկման 8 տարիների ընթացքում դեմենցիայի 1769 դեպք է հայտնաբերվել: Ընդ որում առողջ կենսակերպի եւ դեմենցիայի զարգացման վտանգի նվազման միջեւ կապը նկատվել է գենետիկ ռիսկի բոլոր խմբերում:
Բժիշկ Էլժբետա Կուժման՝ հետազոտության առաջատար համահեղինակը, նշել է, որ հետազոտությունը ցույց է տալիս, որ դեմենցիայի պրոֆիլակտիկայի համար հնարավոր է միջոցներ ձեռնարկել. հարկավոր է ընդամենը առողջ ապրելակերպ վարել:
Հետազոտության համաձայն՝ բարձր գենետիկ ռիսկ ունեցող մարդկանց մոտ առողջ ապրելակերպը 32 տոկոսով նվազեցրել է դեմենցիայի ռիսկն ի տարբերություն նրանց, ովքեր անառողջ ապրելակերպ էին վարում: Բարձր գենետիկ ռիսկի եւ անառողջ ապրելակերպի խմբում դեմենցիայի զարգացման հավանականությունը գրեթե 3 անգամ ավելի բարձր է եղել, քան ցածր գենետիկ ռիսկի եւ առողջ ապրելակերպի դեպքում:
Հետազոտությունը հրապարկվել է Journal of American Medical Association-ում եւ ներկայացվել Ալցհեյմերի ասոցիացիայի միջազգային համաժողովին (Լոս Անջելես, 2019 թվականի հուլիսի 14-18):
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր