• Latest news

Ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում Ալցհեյմեր հիվանդությամբ

18 հուլիսի, 2019  14:23

Կանայք, ըստ վիճակագրության, ավելի հաճախ են հիվանդանում Ալցհեյմեր հիվանդությամբ, քան տղամարդիկ: Նոր հետազոտությունները օգնել են հասկանալ այդ ֆենոմենի որոշ պատճառները:

Ամենապարզ բացատրություններից մեկը կյանքի տեւողությունն է. կանայք ավելի երկար են ապրում, դրա համար ավելի հաճախ են հիվանդանում տարիքի հետ կապված հիվանդություններով:

Սակայն Վանդերբիլդի համալսարանից գիտնականները ցույց են տվել, որ հիվանդության այլ հնարավոր պատճառներից կարող է  լինել  նեյրոններում սպիտակուցի տարածման այլ մեխանիզմը, որը պատասխանատու է հիվանդության զարգացման  համար, ինչպես նաեւ գենետիկ եւ սոցիալական գործոնները:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները ներկայացվել են Լոս Անջելեսում Ալցհեյմեր հիվանդության ասոցիացիայի միջազգային համաժողովին, հեղինակները օգտագործել են պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիա, որպեսզի տեսնեն, թե ինչպես է տաու սպիտակուցը տարածվում առանց կոգնիտիվ խանգարումների 123 տղամարդկանց եւ 178 կանանց մոտ եւ թեթեւ կոգնիտիվ խանգարումներով 101 տղամարդու եւ 60 կնոջ մոտ, սակայն առանց Ալցհեյմեր հիվանդության ախտորոշման:

Պարզվել է, որ կանանց դեպքում տաու սպիտակուցն ավելի արագ է տարածվում գլխուղեղում:

Նույն համաժողովին ներկայացված մեկ այլ հետազոտությունում Մայամիի համալսարանից գիտնականները  հայտնաբերել են մի շարք գեներ, որոնք  կապված են տարբեր սեռերի մոտ Ալցհեյմեր հիվանդության զարգացման հետ:

Երրորդ հետազոտությունում գիտնականները ցույց են տվել այն դերը, որ ունեն սոցիալական գործոնները Ալցհեյմեր հիվանդության զարգացման գործում:

Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հետեւել են 6300 կնոջ, որոնք ծնվել են  1935-1956 թվականներին եւ պարզել, որ հիշողության նվազումը առավել արտահայտիչ է եղել այն կանաց մոտ, որոնք չեն աշխատել:

Մայրերի թվում, որոնք երբեք չեն աշխատել, 60-70 տարեկանում կոգնիտիվ կարողությունների նվազումը 61 տոկոսով ավելի արագ է եղել, քան այն կանաց մոտ, որոնք աշխատել են մինչեւ միջին տարիքը: Սակայն դա, իհարկե, չի ապացուցում, որ աշխատանքի առկայությունը կարելի է դեմենցիայի դեմ պաշտպանական գործոն համարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել