• Latest news

Մարդիկ պատրաստ են փողի դիմաց հրաժարվել ծխելուց. հետազոտություն

19 հուլիսի, 2019  13:24

Արեւելյան Անգլիայի համալսարանի Նորվիչի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել. պարզվում է մեծ է հավանականությունը, որ  մարդը ֆինանսական վարձատրության դիմաց կհրաժարվի ծխելուց:

Մասնագետները վերլուծել են 33 հետազոտությունների տվյալները, որոնք անցկացվել են 8 երկրներում եւ ընդգրկել են ավելի քան 21600 մարդու: Ընդ որում փորձին ներգրավված ծխողների կեսը ֆինանսական վարձատրությունը ստացել է նրա համար, որ թողել է ծխելը:

Եւս 10 հետազոտություններ նվիրված են եղել հղի կանանց, որոնք պատրաստ են եղել նվեր քարտի դիմաց թողնել ծխելը:

Ընդհանուր առմամբ, վնասակար սովորությունից հրաժարվելու վարձատրության գումարը տատանվել է 0-ից (ստուգողական խմբերում) մինչեւ 1185 ԱՄՆ դոլար:

Մասնակիցների առողջության վիճակի մոնիթորինգ անցկացնելով առնվազն 6 ամսվա ընթացքում  գիտնականները պարզել են, որ վարձատրություն ստացած անձանց մոտ  ծխելը թողնելու հնարավորությունները 50 տոկոսով ավելին են եղել, քան ստուգողական խմբի ծխողներինը:

Արդյունքում գումարի դիմաց ծխելը թողել է մասնակիցների մոտ 10.5 տոկոսը, իսկ կամավորական հիմունքով՝ 7 տոկոսը:

Հատկանշական է, որ նման միտումը հայտնաբերվել է նաեւ ծխող հղի կանանց խմբում:

Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացվել են Cochrane Library-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել