• Latest news

Հազվագյուտ ֆոբիայով կինը վախենում էր քնել

19 հուլիսի, 2019  23:49

Անգլիական Սուրեյ կոմսությունից 26-ամյա Ռեյչել Ուիլյամսը պատմել է հազվագյուտ ֆոբիայի մասին, որի պատճառով նա չէր կարողանում քնել, քանի որ վախենում էր մահանալ քնի մեջ:

The Mirro պարբերականի հաղորդմամբ՝ երեք երեխաների մայր Ռեյչելը նկատել էր իր մոտ բարձր տագնապայնություն, երբ նրա որդիներ Քրիստոֆերի եւ Ջեյքոբի մոտ ախտորոշել էին աուտիզմ: Նա մտահոգվում էր իր երեխաների լիարժեք զարգացման համար եւ անում էր հնարավոր ամեն ինչ նրանց համար հարմար պայմաններ ստեղծելու նպատակով: Ռեյչելի ամուսինը՝ Քրեյգը, զինվորական էր եւ հաճախ էր գտնվում տնից հեռո, ինչը բարդացնում էր կնոջ կյանքը:

Իսկ երբ Քրեյգը մեկ տարով մեկնեց Հեմփշիր կոմսության Օլդերշոթ քաղաք մեխանիկի մասնագիտություն ստանալու համար, նրա մոտ սկսվեցին քնի հետ կապված խնդիրներ: Ռեյչելն այդ ժամանակ գտնվում էր հղիության 4-րդ ամսում եւ սպասում էր իր երրորդ երեխային:

«Ես սարսափելի վախենում էի մահանալ քնի մեջ: Չէ՞ որ այդ դեպքում ոչ ոք չէր գտնի ո′չ ինձ, ո′չ  իմ տղաներին: Նրանց ոչ ոք չէր օգնի,-պատմել է Ռեյչելը:-Ես անհանգստանում էի՝ կկարողանային արդյոք նրանք ողջ մնալ եւ սպասել հոր վերադարձին»:

Այդ օրերին նա նյարդային խանգարման շեմին էր: Չնայած հղիությանը՝ նա արագ տեմպերով նիհարում էր եւ չէր կարողանում քնել:  Ենթադրելով, որ նրա մոտ լուրջ հիվանդություն է, Ռեյչելը դիմել էր հիվանդանոց: Սակայն խաղցկեղի փոխարեն նրա մոտ ախտորոշել էին հիպնոֆոբիա՝ քնից առաջ իռացիոնալ եւ անվերահսկելի վախ: Նրան ուղղորդել էին հոգեթերապեւտի մոտ: Բժիշկը սովորեցրել էր Ռեյչելին հաղթահարել վախի նոպաները, այդ թվում՝ հիպնոզի միջոցով:

Ուսումն ավարտելուց հետո Քրեյգը բարեհաջող տուն էր վերադարձել, եւ Ռեյչելը սկսել էր ավելի հանգիստ քնել:

«Այժմ ես լույս եմ տեսնում թունելի վերջում,-պատմել է նա:-Ես երջանիկ եմ եւ ավելի քիչ եմ տագնապ զգում քնից առաջ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել