• Latest news

Գետում լողանալուց հետո կանանց աչքերից 5 սմ-անոց որդեր են հանել

20 հուլիսի, 2019  12:00

Վիետնամի բնակչուհիների համար գետում լողալը չափազանց տհաճ հետեւանքներով է ավարտվել:

The Daily Mail-ը հաղորդում է, որ կանայք, որոնց անունները չեն նշվում,  աչքերում ցավի գանգատներով դիմել են բժիշկներին: Հետազոտությունը պարզել է, որ պատճառը կենդանի մակաբույծ որդերն են, որոնց երկարությունը կազմել է 5 սմ: Արդյունքում պացիենտների աչքերից հատուկ ապակյա գործիքի օգնությամբ տասնյակ որդեր են հանել:

Նշվում է, որ մակաբույծ որդերը չափազանց վտանգավոր են: ԱՀԿ-ն հաղորդում է, որ աղքատության պայմաններում ապրող մարդիկ առավել շատ են վարակվում հելմինտային ինֆեկցիաներով:

Դրանք մասնավորապես կարող են ներքին արյունահոսություն, դիարեա եւ մարսողության խանգարումներ առաջացնել: Ընդ որում մակաբույծ որդերը կարող են տարածվել ներքին օրգաններում՝ միզապարկում, երիկամներում, լյարդում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել