• Latest news

8-ամյա երեխան 6 տարի ապրել է ասեղը պարանոցում

24 հուլիսի, 2019  15:20

8-ամյա տղան չինական Հենան նահանգից մոտ 6 տարի ապրել է պարանոցում երեք մասի բաժանված ասեղով։

Ինչպես տեղեկացնում է AsiaOne տեղեկատվական պորտալը, երեխայի պապը նկատել էր, որ թոռը մի տեսակ տարօրինակ պասիվ է եւ հաճախ է ընկնում, բայց մտածում էր, որ մեղավորը օրգանիզմում կալցիումի պակասն էր։ Իսկ երբ տղան սկսեց հաճախ դժգոհել պարանոցի ցավից, ընտանիքը, վերջապես, նրան տարավ հիվանդանոց։

Այստեղ համակարգչային տոմոգրաֆիա կատարեցին, որը ցույց տվեց, որ նրա ողնաշարի խողովակում երկու ոչ մեծ մետաղական իր կա, եւս մեկը՝ շնչափողի մոտ։ Ինչպես պարզվեց, դրանք ասեղի կտորներ էին։

Ծնողներն այդպես էլ չկարողացան բացատրություն գտնել, թե ինչպես է 5 սանտիմետրանոց կարի ասեղը հայտնվել երեխայի պարանոցում։

Նեյրովիրաբույժ Լի Թաոն ասաց, որ անհրաժեշտ է վիրահատել երեխային եւ հանել դրանք, այլապես երեխան կարող է կաթվածահար լինել եւ այդպես մնալ ամբողջ կյանքում։ Նա նաեւ բացատրել է, որ ասեղի կտորները բավական մոտ են շնչափողին եւ զարկերակներին, դրա համար վիրահատությունը ռիսկային է, բայց անհրաժեշտ։

Հուլիսի 7-ին տղային վիրահատեցին։ Վիրահատությունը տեւեց 7 ժամ, եւ վիրաբույժներին հաջողվեց հանել ասեղի կտորները տղայի պարանոցից։ Այժմ երեխան վերականգնվում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է