• Latest news

27-ամյա տղամարդը կաթված է ստացել տատու անելուց հետո

31 հուլիսի, 2019  12:09

Տյումենցի 27-ամյա տղամարդը կաթված է ստացել եւ հազիվ ողջ մնացել տատու անելուց հետո։

Թիվ 2 մարզային կլինիկական հիվանդանոցում տղամարդը հայտնվել է ծանր վիճակում. նա կիսով չափ կաթվածահար էր եղել եւ խոսել չէր կարողանում։ Նրա մոտ ախտորոշել են հեմոռագիկ կաթված։

Ինչպես պարզվել է, տղամարդը որոշել էր դաջվածք անել մարմնին, եւ որպեսզի գործողության ժամանակ արնահոսություն չլինի, չէր ընդունել արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, որոնք բժիշկները նրան նշանակել էին սրտի բնածին արատի եւ այդ առնչությամբ կատարված մի շարք վիրահատությունների պատճառով։

Քանի որ պացիենտն ունեցել է ներգանգային արնազեղում, նրան անհապաղ նորից վիրահատել են։ Նեյրովիրաբույժներին հաջողվեց կանխել գլխուղեղի ախտահարումն ու կանգնեցնել նյարդային բջիջների մահը՝ պայմաններ ստեղծելով օրգանիզմի կորսված գործառույթների հետագա վերականգնման համար։

Պացիենտը, որի անունը չի նշվում, հիվանդանոցում անցկացրեց մոտ 3 ամիս։ Վերականգնողական բուժման ընթացքում նա նորից սովորեց խոսել, քայլել, նստել, կանգնել, շարժել ձեռքերն ու ոտքերը։ Այժմ նա ինքնուրույն քայլում է, խոսում դժվարությամբ եւ մի փոքր շարժում է ձեռքը։ Բժիշկների խոսքով՝ լիակատար վերականգնման շանսեր կան, բայց դրա համար ժամանակ է պետք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել