Մերձմոսկվայի 18-ամյա բնակչուհին հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ որոշել է կանացի տամպոնը փոխարինել ամանները լվանալու սպունգով:
Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ աղջիկը, որի անունը չի հաղորդվում, որոշել է արձակուրդն անցկացնել ընկերների հետ:
Սակայն ուղեւորության ժամանակ նրա մոտ դաշտան է սկսվել եւ նա տամպոնի փոխարեն օգտագործել է ամանները լվանալու սպունգը:
Հաջորդող շաբաթվա ընթացքում աղջիկը այն ոչ մի անգամ չի փոխել, ինչի հետեւանքով օտարածին առարկան սեփսիսի զարգացման պատճառ է դարձել:
Միայն տուն վերադառնալու ճանապարհին աղջիկը ուշադրություն է դարձրել ուժեղ ցավերին, սակայն սպունգն ինքնուրույն հանելու փորձերն անհաջողությամբ են պսակվել:
Արդյունքում աղջիկը հոսպիտալացվել է եւ նրան հակաբիոտիկների կուրս է նշանակվել: Եթե բուժումն արդյունք չտա, պացիենտին վերարտադրողական օրգանների հեռացում է սպառնում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր