• Latest news

Տարեց տղամարդը մաշկի քաղցկեղի հետեւանքով մահացել է բժիշկների անփութության պատճառով

13 օգոստոսի, 2019  09:42

Անգլիայից 89-ամյա Ջորջ Հոբսը մի քանի ամիս շարունակ ապարդյուն փորձել է բժիշկների ուշադրությունը գրավել իր առողջական խնդիրների վրա:

KentOnline-ը հայտնում է, որ Ջորջի գլխին նորագոյացությունը սկսել է աճել, երբ անցյալ տարվա օգոստոսին նա ընկել է եւ գլխին հարված ստացել: Փետրվարին, երբ ուռուցքը մեծացել է մինչեւ ձվի չափերի, նա բժշկական օգնության է դիմել: Տեղական թերապեւտը նրան երեք անգամ տուն է ուղարկել՝ ցավազրկողներ նշանակելով, մինչ, վերջապես, ուղարկել է նեղ մասնագետների մոտ:

Արդյունքում՝ մաշկի քաղցկեղն ախտորոշվել է միայն մայիսին, իսկ հուլիսի 25-ին հիվանդը մահացել է:

Ջորջի մերձավորները պահանջում են բժիշիկների անփութության մանրակրկիտ քննություն կատարել: Նրա հիվանդության պատմությունն ուսումնասիրելիս նրանք գտել են Ջորջի ձեռագրով գրառում. «Խնդրում եմ, օգնեք ինձ, դա այնքան ցավոտ է»: «Սա անչափ հոգեցունց է: Որեւէ մեկը պե՞տք է պատասխանատվություն ստանձնի տեղի ունեցածի համար»,- նշում է նրա դուստրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի