• Latest news

Ուշացած ախտորոշում. բժիշկները քաղցկեղը շփոթել են միզապարկի ինֆեկցիայի հետ

23 օգոստոսի, 2019  12:02

42-ամյա Հեյդի Քրոուֆորդը սխալ ախտորոշման պատճառով զրկվել է ձվարանի քաղցկեղի բուժումը ժամանակին սկսելու հնարավորությունից:

Mirror-ը հաղորդում է, որ Հեյդին բազմիցս գիշերային հաճախակի միզարձակության գանգատներով  դիմել է բժիշկներին, սակայն նրանք նրա վիճակը բացատրել են միզապարկի ինֆեկցիայով: Ավելի ուշ նրա մոտ նոր ախտանշաններ են զարգացել՝ որովայնի եւ  մեջքի ցավ, մարսողության խանգարում:

Միայն դրանից հետո նրան ուղարկել են ՈՒՁՀ-ի, որը ձվարանի շրջանում կոշտացում է հայտնաբերել: Բժիշկները անմխիթարական ախտորոշում են տվել՝ երրորդ աստիճանի ձվարանի քաղցկեղ:

Կինը մի քանի վիրահատության է ենթարկվել եւ քիմիաթերապիայի մի քանի կուրս  անցել եւ ինչ-որ մի պահ նրա մոտ ռեմիսիա է սկսվել: Սակայն վերջերս նրա վիճակը վատթարացել էր եւ ռեցիդիվ էր զարգացել:

Հեյդին հիշում է, որ սկզբնական շրջանում, երբ նա հաճախակի միզարձակության համար դիմում էր բժիշկներին, նրանք անգամ չէին ցանկանում հետազոտել նրան: Նրա խոսքով այդպես բազմիցս են վարվել, ինչի պատճառով քաղցկեղի բուժումը ժամանակին չի սկսվել:

Մինչ այդ կինը նշում է, որ չի պատրաստվում հուսահատվել. կյանքի այս բարդ շրջանում նրան աջակցում են հարազատները եւ ընկերները եւ նա իրեն միայնակ չի զգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել