• Latest news

Ինչո՞վ է քայլակը վտանգավոր երեխաների համար. պատմում է վնասվածքաբանը

23 օգոստոսի, 2019  19:43

Քայլակը բոլորովին անվտանգ չէ երեխայի առողջության համար, ինչպես ընդունված է համարել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի մանկաբուժական օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Արա Այվազյանը նշում է. քայլակում երեխան ուղղահայաց դիրքով սկսում է շատ ավելի վաղ տեղաշարժվել եւ հետեւաբար, օրգանիզմը պատրաստ չի լինում այդ ծանրաբեռնվածությանը:

«Ես խորհուրդ չեմ տալիս քայլակը: Դրա միակ առավելությունը ծնողների հանգստությունն է: Այսինքն՝ երեխան չի ընկնում, ձեռքերը սահմանափակ չեն, որեւէ վտանգավոր բանի չի կարող հասնել: Սակայն միջինում քայլակում երեխան սկսում է 2-3 ամիս շուտ քայլել, երբ օրգանիզմը պատրաստ չէ ուղղահայաց ծանրաբեռնվածությանը», - ասաց նա:

Այվազյանը ուշադրություն է դարձնում նրան, որ այդ շրջանում երեխայի ոսկորներն այդքան ամուր չեն, ինչպես մեծահասակի մոտ, իսկ հոդերը՝ թերզարգացած:

Այսպիսով ուղղահայաց ծանրաբեռնվածությունը կարող է վերջույթների ծռվելու պատճառ դառնալ:

«Բացի այդ երեխան քայլակում սխալ է քայլում: Երբ մենք քայլում ենք, մենք մի ոտքից մյուսին ենք «ընկնում»: Քայլակում երեխան ոտքերով հրվելով, տեղաշարվում է սենյակով, իսկ դա նորմալ չէ», - ընդգծեց փորձագետը:

Այվազյանի գլխավոր խորհուրդը ծնողներին չշտապելն է:

«Որքան երկար երեխան չորեքթաթ սողա, այնքան ավելի շատ պատրաստ կլինի քայլել եւ ավելի շատ պատրաստ կլինի ընկնելուն:  Երեխայի համար չափազանց կարեւոր է սովորել կոորդիանցիային եւ ընկնելուն, հակառակ դեպքում՝ ընկնելուց կարող են լուրջ հետեւանքներ լինել», - ասաց վնասվածքաբանը:

Ինչ վերաբերում է տարածում ստացող կենգուրու-պայուսակներին, ապա մասնագետը դրանք վտանգավոր չի համարում:

«Կենգուրու-պայուսակում երեխան գորտի դիրքով է, այսինքն ոտքերը բացված են, ընդ որում դա ոտքերի ծռման չի հանգեցնում: Սակայն կա մեկ բայց. չի կարելի դրանցում մինչեւ 6 ամսական երեխաների տեղափոխել, այսինքն, երբ նրանք դեռ չեն կարողանում նստել, քանի որ տվյալ դեպքում հնարավոր է ուղղահայաց ծանրաբեռնվածություն ողնաշարի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել