• Latest news

Ո՞ր հիվանդությունն է մեծացնում քաղցկեղի զարգացման հավանականությունը

26 օգոստոսի, 2019  09:38

Շաքարային դիբետը մեծացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը, պարզել են City of Hope կենտրոնի մասնագետները. կենտրոնը զբաղվում է դիաբետի եւ քաղցկեղի ոլորտի հետազոտություններով եւ այս հիվանդությունների բուժմամբ:

Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Ջոն Թերմինիի խոսքով՝ արյան մեջ գլյուկոզայի մեծ պարունակությունը մեծացնում է ԴՆԹ-ի վնասվելու հավանականությունը, ինչն իր հերթին մեծացնում է ձվարանների, կրծքագեղձի, երիկամների եւ այլ օրգանների քաղցկեղի զարգացման հավանականությունը: Ուրիշ հետազոտություններից եւս հայտնի է, որ դիաբետ չունեցող մարդկանց համեմատ դիաբետիկների շրջանում այս հավանականությունը 2,5 անգամ մեծ է:

Հետազոտողների խոսքով՝ դիաբետով մարդկանց ԴՆԹ շղթաներն անչափ «փխրուն» են. դրանք ավել արագ են քայքայվում եւ մեծ մասամբ չեն վերականգնվում կամ դանդաղ են վերականգնվում: Սա հաճախ բերում է գենոմային անկայունության, որը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ լինել:

Նա նշել է, որ աշխարհում որքան շատ լինի շաքարային դիաբետով մարդ, այնքան շատ կլինեն քաղցկեղի դեպքերը:

Նա նաեւ նշել է, որ զարգացող քաղցկեղային գոյացությունների դեմ մարդկանց ընդունած շատ դեղամիջոցներ բերում են շաքարային դիաբետի առաջացման, եւ հակառակը՝ դիաբետիկներին հաճախ դեղեր են նշանակում, որոնք արագացնում են քաղցկեղային գոյացությունների զարգացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել