• Latest news

Քաղաքացիների հետաքրքրությունը «Stent for life» ծրագրի հանդեպ աճում է. Արսեն Թորոսյան

28 օգոստոսի, 2019  19:29

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը կարող է նոր մասնաշենք ունենալ։ Այս մասին օգոստոսի 28-ին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ դա թույլ կտա ավելացնել հիվանդանոցի մահճակալների ֆոնդը, ինչը կարեւոր նշանակություն ունի պացիենտների համար, որոնք ստացիոնար բուժման կարիք ունեն։ Այնինչ, Թորոսյանը դժվարացել է նշել նոր մասնաշենքի կառուցման կոնկրետ ժամկետները՝ նշելով, որ նախագծի քննարկումներն արդեն կատարվում են։

Նախարարը մատնանշել է, որ ընթացիկ տարում Երեւանի քաղաքապետարանը «Նորք-Մարաշ» ԲԿ-ին հատկացրել է լրացուցիչ 70 մլն դրա նորոգման աշխատանքների եւ հզորությունների ավելացման համար։ «Ընդհանուր առմամբ,  այս տարի քաղաքի բյուջեից հատկացվել է մոտ 200 մլն դրամ նորոգման եւ բուժհաստատությունների վերազինման համար, որոնք գտնվում են քաղաքապետարանի իրավասության տակ։ Ես կարծում եմ, որ համայնքները նույնպես պետք է ներդրում անեն առողջապահական ծառայությունների զարգացման համար»,- ասել է նա։

Թորոսյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սրտի հիվանդությունների բուժման ոլորտում գրանցվել են զգալի փոփոխություններ։ Այսպես, 2019 թվականի փետրվարի 1-ին մոտ 230 հազար քաղաքացիներ սոցիալապես չպաշտպանված եւ հատուկ խմբերից բուժսպասարկումներից օգտվելու փաթեթ են ստացել, որը ներառում է միջամտություններ նորագույն եւ թանկարժեք մեթոդիկաներ։

Այսպես, շնորհիվ դեղապատ ստենտների տեղադրման «Stent for life»-ի շրջանակում, քաղաքացիների թիվը, որոնք ցանկանում են մասնակցել այդ ծրագրին, ավելացել է 30 տոկոսով։ Բացի այդ, պացիենտներին հակաառիթմիկ  սարքեր տեղադրելու մասով, ըստ Թորոսյանի, գրանցվել են ռեկորդային ցուցանիշներ։

Բացի այդ, ընթացիկ տարվա կեսին տեղի են ունեցել լրացուցիչ բյուջետային հատկացումներ առողջապահության ոլորտին (ընդհանուր առմամբ 12 մլրդ դրամ), որոնց մի մասը ուղղվել է կաթվածի բուժմանը եւ «Stent for life» ծրագրին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է