• Latest news

Սննդի հետ կապված մանկական սովորությունները կարող են հուշել, թե որքան արագ մարդ կարող է ծերանալ

29 օգոստոսի, 2019  23:48

Մանուկ հասակի սննդային սովորությունները հուշում են, թե ինչպես է ծերանալու մարդը, պարզել են Բեյլորի Բժշկական քոլեջի գիտնականները։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, հետազոտության ընթացքում գիտնականները գերկերակրել են մի խմբի մկնիկներին, իսկ երկրորդ խմբի մկնիկներին նորմալ են կերակրել, չափավոր։ Առաջին խմբի կրծողները բավական արագ քաշ են հավաքել, իսկ նրանց ենթաստամոքսային գեղձի բջիջները դադարել են նորմալ աշխատել։ Իսկ տարիքի հետ նրանց մոտ տեղի են ունեցել գենետիկ փոփոխություններ՝ կապված ժամանակից շուտ ծերանալու հետ։

Նման փոփոխություններ են նկատվում նաեւ 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդկանց մոտ։ Ինչպես հայտնի է, 2-րդ տեսակի դիաբետի դեպքում ԴՆԹ-ն ենթաստամոքսային գեղձի բջիջներում կլանում է մեթիլային խմբերը, ինչի արդյունքում տեղի է ունենում գենոմի փոփոխություն՝ առանց ԴՆԹ նուկլեոտիդային հաջորդականության փոփոխության։ Դա կարող է խախտել բջիջների նորմալ աշխատանքը։

Արդյունքում՝ հիմնական խմբի մկների ենթաստամոքսային գեղձի բջիջները գենետիկ պրոֆիլով հիշեցրել են ավելի մեծահասակ առանձնյակների բջիջները, այսինքն՝ նրանց ենթաստամոքսային գեղձը ծերացել է ավելի արագ, քան նրանցը, ովքեր մանուկ տարիքում չափավոր են սնվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել