• Latest news

Երիկամի փոխպատվաստման վիրահատության ժամանակ վիրաբույժները դոնորական օրգանում եզակի անոմալիա են հայտնաբերել

31 օգոստոսի, 2019  14:11

Մեծ Բրիտանիայում երիկամի փոխպատվաստման վիրահատության ժամանակ վիրաբույժները դոնորական օրգանում եզակի անոմալիա են հայտնաբերել:

Fox News-ը հայտնում է, որ երիկամների փոխպատվաստում պետք է կատարվեր 9-ամյա աղջկան: Մինչդեռ, վիրահատությունից անմիջապես առաջ վիրաբույժները պարզել են, որ դոնորական օրգանն ունի երիկամային 5 զարկերակներ. կրկնակի կամ հավելյալ զարկերակները չափազանց հազվադեպ են հանդիպում:

Փորձագետները նշում են, որ բազմաթիվ զարկերակներով երիկամի փոխպատվաստումը տեխնիկապես ավելի դժվար է կատարել: Դրանից բացի, այս դեպքում վիրահատությունը սպառնում է անոթային բարդությունների մեծ հավանականությամբ, հատկապես երեխաների շրջանում:

Քանի որ պատանի պացիենտն ուներ դիսպլաստիկ երիկամ (այսինքն՝ զարգացման անոմալիայով), ինչպես նաեւ երիկամների քրոնիկական հիվանդություն, հավելյալ զարկերակներով օրգանի փոխպատվաստումը նրան հակացուցված էր:

Սա հաշվի առնելով՝ օրգանը փոխպատվաստվել է 35-ամյա տղամարդու: Նշվում է, որ նա լավ է հաղթահարել փոխպատվաստումը, եւ բժիշկների գնահատմամբ՝ վիրահատությունից հետո 3 տարի անց «կլինիկապես առողջ» է:

Ինքը՝ 9-ամյա աղջիկը նոր երիկամ է ստացել 18 ամսվա ընթացքում, եւ բժիշկները նրա առողջական վիճակը նույնպես լավ են գնահատում:

Եզակի դեպքի մասին հաշվետվությունը հրապարակվել է New England Journal of Medicine (NEJM) ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել