• Latest news

5-ամյա աղջիկը մահացել է վտանգավոր ինֆեկցիայի հետեւանքով, որը շփոթել են սովորական մրսածության հետ

5 սեպտեմբերի, 2019  11:51

5-ամյա Ավա Մակֆարլեյնը մահացել է վտանգավոր ինֆեկցիայի հետեւանքով, որը բժիշկները շփոթել են սովորական մրսածության հետ:

Daily Mirror-ը հայտնում է, որ աղջկա մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, ջերմությունը բարձրացել է եւ ցան ու քնկոտություն է առաջացել: 2017 թվականի դեկտեմբերի 13-ին ծնողները նրան հիվանդանոց են տարել: Աղջկան զննելով՝ բժիշկները որոշել են, որ նրա մոտ սովորական մրսածություն է, նրան պարացետամոլ, իբուպրոֆեն են նշանակել եւ տուն ուղարկել:

Սակայն հիվանդանոցից վերադառնալուց հետո աղջկա վիճակը վատթարացել է, նրա ոտքերը ծածկվել են ցանով եւ մոխրագույն երանգ ստացել: Հաջորդ օրը առավոտյան ծնողները դստերը կրկին հիվանդանոց են տարել:

«Մեզ ասացին, որ նրա մոտ առկա է ջրազրկում,- հիշում է աղջկա մայրը: - Նա անչափ ուժասպառ էր»:

Աղջկան հեղուկ են տվել, բայց նրա վիճակը չի փոխվել: Բժիշկները որոշել են նրան մտցնել արհեստական կոմայի մեջ եւ հակաբիոտիկներ տալ: Բայց աղջկա վիճակը շարունակել է վատթարանալ, եւ դեկտեմբերի 15-ին նա մահացել է սեպսիսից, որն առաջացել էր ինֆեկցիոն-տոկսիկ շոկի հետեւանքով:

«Ավան որոշեց, որ բավականաչափ տանջվեց,- ասել է աղջկա մայրը: - Նրա սիրտը կանգ առավ»:

Այս գործով դատաքննություն է ընթանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել